17:12 15.04.2023
Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման մեկնարկի ժամկետներ չկան, կա միայն նախնական նախագիծ, ըստ որի ընթանում են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։ Նախատեսվում կառուցել եռահարկ բժշկական կենտրոն, որի ընդհանուր արժեքը, դարձյալ նախնական գնահատումներով, 8-9 միլիարդ դրամ է կազմում: Ֆինանսավորումը միայն պետական բյուջեից է։
Որպես տիպային կառույց, հիվանդանոցը մի քանի մասնաշենքերից է կազմված։ Ավելի քան 70 տարվա բուժհաստատությունը հիմնանորոգման չի ենթարկվել երբևէ, միայն մասնակի, կոսմետիկ վերանորոգումներով թաքցրել են խոնավությունից քայքայված պատերն ու առաջացած ճաքերը: Բժշկական կենտրոնը սպասարկում է տարածաշրջանի մոտ 17 հազար բնակչի:
Հիվանդանոցի մի հատվածը պոլիկլինիկ ծառայությանն է: Շենքային պայմաններին մի կերպ հարմարված՝ բնակիչներին սպասարկում են օրվա մեծ մասը։ Թերապևտիկ, վիրաբուժական և ինֆեկցիոն բաժանմունքներից բացի, հիվանդանոցում գործում են տրավմատոլոգիայի և անոթային վիրաբուժության ծառայություններ:
«Մենք ստացիոնարում ունենք 25 մահճակալ, հիմնականում սպասարկում ենք Արթիկի տարածաշրջանն՝ իր 23 գյուղերով։ Ասեմ, որ ծանրաբեռնված ենք աշխատում, քանի որ մեր հիվանդանոց են գալիս նաև հարևան Անիի տարածաշրջանից, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտից։ Գալիս են և՛ վիրահատությունների, և՛ ստացիոնար բուժման համար»,-նշում է Արթիկի ԲԿ-ի փոխտնօրեն Տիրուհի Քարտաշյանը։
Վեց վիրաբույժներով անհետաձգելի վիրահատությունների հետ տարեկան այստեղ կատարում են մի քանի հարյուր պլանային ու անգամ բարդ վիրահատություններ։ Կոսմետիկ նորոգումներով փակել են վիրահատարանների այն վատ վիճակը, որ կար մեկ տարի առաջ, բայց սարքավորումների հագեցվածության ու նեղ մասնագետների խնդիրը չի լուծվել:
«Անցած երեք ամիսների ընթացքում կատարել ենք մոտ 300 վիրահատություն, բայց ունենք սարքավորումների խնդիր։ Օրինակ՝ վնասվածքաբանական, տրավմատոլոգիական վիրահատությունների համար մեզ պետք է հատուկ ապարատ, որը շատ կարևոր է, որ կարողանանք ռենտգեն կոնտրոլի տակ վիրահատություն անենք։ Հիվանդները դժգոհում են, որ հիվանդանոցում չունենք ՄՌՏ հետազոտության սարք, ինչի պատճառով հիվանդները դիմում են այլ բուժհաստատություններ»,- հիվանդանոցի խնդիրներից է խոսել վիրաբույժ Արտակ Աղաքարյանը։
Սարքավորումների, նեղ մասնագետների պակասի պատճառով տարածաշրջանի բուժառուները դիմում են Գյումրիի կամ Երևանի բուժկենտրոններ: Դիմելիության ցուցանիշը հավանաբար կփոխվի, երբ շենքային պայմաններն այլ լինեն։ Արթիկում նոր բժշկական կենտրոն կառուցելու ծրագրի մասին առողջապահության նախարարությունը հայտարարեց 2022-ի աշնանը, որից հետո նախագծային աշխատանքներին ընթացք տրվեց։ Փաստաթղթային ձևակերպումներն առայժմ նախնական են, բայց շինարարության մեկնարկին սպասում են այս տարի։
«Ճիշտն ասած, ժամկետների հետ կապված դժվարանում եմ հստակ պատասխանել, որովհետև դա մեզանից չի կախված։ Նախահաշիվ անողները մեզանից ինչ ուզում են, մենք շատ արագ ուղարկում ենք, փոխանցում ենք, որպիեսզի ժամկետների հետ կապված որևէ խնդիր չունենանք։ Հուսանք, որ այս տարի կլինի, որովհետև բավականին մեծ ծավալի աշխատանք է, հետո պետք է մրցույթ հայտարարվի, որը բարդ գործընթաց է»,- նշում է Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը։
Միայն նախագծային աշխատանքներն արժեցել են 7 միլիոն դրամ, էսքիզն արդեն պատրաստ է, ներկայացվել է Արթիկի համայնքապետարանի հաստատմանը: Նախատեսվում է կառուցել եռահարկ, ժամանակակից առողջության կենտրոն, որտեղ կտեղակայվեն բոլոր բաժանմունքները, ինչպես նաև պոլիկլինիկ ծառայությունն ու Արթիկի մոր և մանկան կենտրոնը:
Նոր կառուցվող բժշկական կենտրոնի համար համայնքապետարանը տրամադրել է մեկ ու կես հեկտար տարածք, որտեղ իրականացվել են երկրաբանական ուսումնասիրություններ: Մինչ այդ տարածքային այլ տարբերակներ են քննարկվել, բայց վերջնական ընտրությունը կանգ է առել Լմբատ թաղամասի մոտակայքում գտնվող տեղանքի վրա, մասնագետները այս հարցում առաջնորդվել են մի քանի նախապայմաններով:
Նախագծի վերջնական հաստատումից հետո հնարավոր է նաև ծախսային մասի փոփոխություն կատարվի: Նախագծային աշխատանքների և շինարարության մեկնարկի նախնական ժամկետներից ենթադրվում է, որ Արթիկի հիվանդանոցը դեռ երկու տարի կշարունակի գործել հին շենքում։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...