10:46 18.04.2023
Արևելյան Երուսաղեմում ապրիլի 18-ի առավոտյան սահմանային ոստիկանության բազայի մոտ հրաձգության ժամանակ երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը՝ քաղաքի ոստիկանությանը հղումով։
Հարձակումը տեղի է ունեցել Երուսաղեմի Շեյխ Ջարրահի մոտ։ Երկու տղամարդ վերադառնում էին առավոտյան աղոթքից, երբ նրանց վրա կրակեցին։ Նրանք ստացել են միջին ծանրության վնասվածքներ, տուժածներին ցուցաբերվել է շտապ օգնություն։ Նրանցից մեկն ուղարկվել է Սկոպուս լեռան վրա գտնվող Hadassah University բժշկական կենտրոն, իսկ մյուսը՝ Shaare Zedek բժշկական կենտրոն։
Անվտանգության ուժերը հետախուզել են տարածքը՝ փնտրելով կրակողին։ Պարբերականը պարզաբանում է, որ, ըստ ամենայնի, նա ոտքով փախել է։ Հարձակումից հետո դեպքի վայրի մոտ հայտնաբերվել է «Կառլո» հրացան։ Իսրայելի ոստիկանության աշխատակիցները փնտրում են հարձակվողին։
Թերթը նաև ընդգծում է, որ վիրավորները ծայրահեղ ուղղափառ շարժման կողմնակիցներ են եղել։
Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Զրիֆինի ռազմաբազայի մոտ զինված տղամարդը հարձակվել էր Իսրայելի պաշտպանության բանակի երկու անդամների վրա։ Նրանք դանակահարվել են։ Հարձակվողին բռնել են քաղաքացիական անձինք, որոնք այնուհետև հանձնել են ոստիկանությանը։
Հունվարի վերջին Երուսաղեմում հրաձգության հետևանքով զոհվել էր հինգ մարդ, ևս հինգը վիրավորվել էին։ Հարձակվողը վնասազերծվել է:
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...