Երեք ամիս փակ կլինի Գյումրիի Տերյան փողոց-Հաղթանակի պողոտա հատվածը․ մեկնարկել է ՀԲ-ի փողոցաշինական ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Երեք ամիս փակ կլինի Գյումրիի Տերյան փողոց-Հաղթանակի պողոտա հատվածը․ մեկնարկել է ՀԲ-ի փողոցաշինական ծրագիրը

19:35 18.04.2023

Գյումրիի Տերյան փողոց- Հաղթանակի պողոտա հատվածում տեղադրված  արգելափակոցներն ու ճանապարհային նշանները զգուշացնում են, որ փողոցը երթևեկության համար միակողմանի փակ է։ Սկսվել են փողոցաշինական աշխատանքները, կատարվում էր ասֆալտաշերտի ֆրեզավոում։

«Մենք նախատեսել էինք փողոցի մի հատվածը՝ Տերյանից մինչև Սպանդարյանի խաչմերուկ ամբողջությամբ փակել, բայց նպատակահարմար  գտանք, որ հնարավոր է մասամբ փակելով դեռ աշխատանքները  շարունակել։ Էս հատվածը երբ վերջացրեցինք, արդեն փողոցը ամբողջությամբ  կփակվի, քանի որ պիտի փորվի, էքսկավատորները աշխատեն, իսկ երթևեկությունը աշխատանքներին կխանգարի»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Ջանոյանը։

Հիմնանորոգվող փողոցն ամբողջությամբ փակելու դեպքում տրանսպորտային միջոցների համար շրջանցիկ փողոց կդառնան հարակից Սունդուկյան և Սպանդարյան փողոցները։ Հաղթանակի պողոտայի հիմնանորոգումը Համաշխարհային բանկի փողոցաշինական  ծրագրում է, իսկ շինարարության  ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դրամ է։

Փողոցաշինական աշխատանքներում ներառված է նաև Ձիթողցոնց թանգարանին հարող մայթերի նորոգումը, նոր եզրաքարերի տեղադրումից հետո մայթերը կսալիկապատվեն, փողոցը կունենա նոր լուսավորության համակարգ, որը լինելու է ստորգետնյա։ Հիմնանորոգումից հետո կփոխվի Հաղթանակի պողոտա-Տերյան փողոց հատվող խաչմերուկի երթևեկությունը, այն կդառնա օղակաձև։

«Փողոցի մեջտեղում նախատեսված է շրջանաձև հատվածի կառուցում, ոնց որ այս պահին ունենք Գարեգին Նժդեհի հրապարակում։ Այս կերպ կարգավորվելու է երթևեկությունը։ Փոփոխությունը հստակեցված, համաձայնեցված է ГАИ վարչության հետ, փորձաքննություն անցել է և արդեն նախագծում կա»,-մանրամասնում է Սուրեն Ջանոյանը։

 

 

 

Աշխատանքների մեկնարկը տրված է նաև Համաշխարհային բանկի փողոցաշինական ծրագրում ընդգրկված Չայկովսկի և Խանջյան փողոցներում, իսկ պատմական միջուկում ՝ Սլաբոտկա թաղամասում, շինարարությունը կսկսվի  մի քանի օրից։

Ալեքպոլյանն միջավայրին բնորոշ ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագրում են Տերյան,Աճեմյան, Ջիվանի և Հանեսօղլյան փողոցները, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն ավարտված են։  Նեղլիկ փողոցներից երկուսը  կլինեն ասֆալտային շերտով, իսկ երկուսում պատմական միջավայրը պահպանելու համար կվերականգնվի բրուշատկաներով ծածկաշերտը, հին սալաքարերը կփոխարինվեն նորերով։

Սլաբոտկա թաղամասի որոշ փողոցներում աշխատանքների ավարտից հետո ևս երթևեկության կարգը կփոխվի, կդառնա միակողմանի։ Համաշխարհային բանկի ծրագրում թերևս ամենածավալայինը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարակից պուրակի  շինարարությունն է, որտեղ կվերականգնվեն նաև պուրակի շատրվաններն ու ջրավազանը, նախատեսվում է  տեղադրել ժամանակակից բազմաֆունկցիոնալ ջրարձակիչ համակարգեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP