09:59 20.04.2023
Այս տարի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու Վրաստանի շանսերը չեն գերազանցում 50%-ը։ Այդ մասին չորեքշաբթի IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է շանսերին, ես չէի ասի, որ դրանք 50%-ից ավելի են, ես սա հաստատ չէի ասի, բայց հուսով եմ, որ ի վերջո քաղաքական ենթատեքստը կաշխատի մեր օգտին, և մեզ կտրվի թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Կոբախիձեն։
Նրա կարծիքով, Վրաստանին կարգավիճակ տրամադրելու ԵՄ որոշումը կախված կլինի նրանից, թե «ինչպես կզարգանան իրադարձությունները տարածաշրջանում»։
2022 թվականի հունիսին Եվրամիության ղեկավարները Մոլդովային և Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհեցին, սակայն նրանք հրաժարվեցին Վրաստանից՝ ճանաչելով միայն նրա եվրոպական հեռանկարը։ Նրանք սահմանել են 12 առաջարկություններ հանրապետությանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու համար, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումը, օլիգարխների դեմ օրենքի ընդունումը և օմբուդսմենի ընտրության օրենսդրության բարելավումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, ԵՄ առաջնորդները 2023 թվականի վերջին կորոշեն Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...