18:40 20.04.2023
Գյումրի-Արևիկ-Այգաբաց ավտոճանապարհը հիմնական ու միակ ճանապարհն է մի քանի գյուղերի բնակիչների համար, որոնց կապը Գյումրի հետ մշտական է։Ավտոճանապարհը մարզային նշանակության է, այն համարվում է նաև Գյումրի -Երևան մայրուղուն այլընտրանք։ Հսկայական փոսերի ու ասֆալտաշերտի քայքայման պատճառով մոտ 11 կմ-ոց ճանապարհով երթևեկելը դարձել է գրեթե անհնար, գյուղից Գյումրի ընկած քանդված ճանապարհը 15- ի փոխարեն անցնում են 40-ից 50 րոպեում։
«Ճամփա չկա, գոյություն չունի։ Կմնա ավտոներս կանգնեցնենք, մեկ-մեկ հատ ուղտ առնինք ու ուղտերով էրթանք քաղաք գանք։ Սաղ փոս է, էլ երթևեկել հնարավոր չէ»,- նշում է ճանապարհը փակած գյուղացիներից մեկը։
Ուղտերով գնալու համար կոշտ, ավազակոպճային ճանապարհն էլ հարմար չէ։ Գյումրի-Արևիկ-Այգաբացը հիմնանորոգվել է 2007 թվականին, բայց գյուղացիներն ասում են, որ անորակ շինարարություն է եղել, և մեկ տարի անց ասֆալտաշերտը սկսել է քայքայվել, առաջացել են հսկայական փոսեր։ Վիճակն ավելի է վատացել նաև մոտակա հանքի ծանր բեռնատարների անցուցադարձի պատճառով։ Փոսերն ավելի են խորացել, դրանք ընթացիկ աշխատանքների ժամանակ, եթե փակվել են, ապա տեղումների հետ բեռնատարների անիվների տակ չեն դիմացել։
«Ճամփեն սարքեցին, մեկ տարի չանցած՝ քանդվավ։ Մարզպետարանի ներկայացուցչին կհարցնեմ՝ կսե էս ճամփեն մինչև էսօր ընդունված չէ։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ է սարքվե բայց պետությունը մինչև էսօր դեռ չի ընդունել, որովհետև բռակ է էստեղ ասֆալտ գոյություն չունի»,- ասում է բողոքող գյուղացիներից մեկը։
Ճանապարհը քայքայվածության պատճառով այժմ որևէ ընկերություն չի սպասարկում։ Այն դուրս է մնացել ճանապարհաշինական ընկերություններին ներկայացվող մրցույթների փաթեթներից։ Մարզային նշանակության ճանապարհը իր միջոցների հաշվին ընդամենը անցանելի է պահում Ախուրյանի համայնքապետարանը։
Գյուղի բնակիչները ճանապարհը փակ պահեցին մինչև ոստիկանության ու պարեկային ծառայության աշխատակիցների, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուների տարածք գալը։ Քաղաքաշինության վարչության պետը բողոքող գյուղացիների հետ կարճ զրույցից հետո հեռացավ՝ հրաժարվելով այլ պարզաբանումներից։ Պաշտոնյաները գյուղացիներին միայն հայտնել էին, որ հարցը կկարգավորվի ժամանակավոր՝ փոսալցումներով։
«Մենք պայմանավորվեցինք ժամանակավոր լուծում տալ, կատարելու ենք փոսալցում, հարթեցման աշխատանքներ ենք կատարելու, բայց դա ժամանակավոր է, ճանապարհը անընդհատ սպասարկման խնդիր ունի, որը ծանր է նստելու համայնքի վրա։ Բոլոր դեպքերում՝ փորձելու ենք էս ձևով ինչ- որ հարցեր լուծել»,- նշում է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։
Ճանապարհը բավական երկար է, գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում այստեղով են անցնում կոմբայնները, տրակտորները, վարուցանքի տեխնիկան։ Պետական որևէ փողոցաշինական ծրագրում այս տարի Գյումրի-Արևիկ ճանապարահատվածը ներառված չէ։
Ճանապարհը անցանելի պահելու տարբերակը նորից մնաց հարթեցումը, տեղ-տեղ էլ ավազակոպճային հիմքով փոսալցումը, ինչն էլ կարճ կյանք կունենա՝ ծանրաքաշ բեռնատարների և գյուղտեխնիկայի պատճառով։ Մի քանի օրից համայնքապետարանը կսկսի փոսալցման և հարթեցման աշխատանքները։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...