Մարդիկ Երևանից գալիս են հատուկ Գյումրի ներկայացում դիտելու և ոչ միայն քյալլա ուտելու․ Արա Խզմալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Մարդիկ Երևանից գալիս են հատուկ Գյումրի ներկայացում դիտելու և ոչ միայն քյալլա ուտելու․ Արա Խզմալյան

20:49 21.04.2023

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրին հյուրընկալում է հայկական ու միջազգային հայտնի թատերախմբերի ու սիրված արտիստների։ Դրամատիկական թատրոնի հարկի տակ տեղադրված մեծադիր պաստառներն խոսում են այն մասին, որ քաղաքը 17 օր ապրելու է թատերական կյանքով։ Այս փառատոնը Հայաստանում անցկացվող առաջին մեծամասշտաբ միջազգային միջոցառումն է, որին մասնակցելու համար Գյումրի կժամանեն ավելի քան 500 արտիստներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ։

«Ընտրված թատրոնները Հայաստանի լավագույն  թատերախմբերն են, փառատոնին  ներկայացումներով գալիս են Հայաստանի մարզերից։ Կապանից են գալիս, ինքս գնացել եմ Կապան, դիտել եմ ներկայացումը և խնդրել եմ տնօրենին, որ այս ներկայացումը բերեն Գյումրի։ Ներկայացում է գալիս Վանաձորի թատրոնից, Հայաստանի գրեթե բոլոր թատերական կազմակերպությունները մասնակից են միջազգային այս փառատոնին»,- Գյումրիի «Մտորումների թատրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին նշեց Գյումրիի միջազգային թատերական փառատոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը։

 Միջազգային  փառատոնը կարևոր առաքելություն ունի՝ հանրահռչակել հայկական թատերարվեստը, գնահատել մարզային թատրոնների ներուժը։ Միջազգային փառատոնին  հայկական թատերախմբերից բացի մասնակցության հայտ են ներկայացրել  արտերկրի հայտնի թատրոնները, որոնցից երկուսը միայն կխաղան  աճեմյանական բեմում, մյուսները կմասնակցեն այլ ձևաչափով։ Աշխարահռչակ այլ  թատերախմբերի ներկայությունն այս տարի հնարավոր չեղավ ապահովել, պատճառները տեխնիկական են, բեմերի  հագեցվածության  անհամապատասխանությունն էր խնդիրը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել  դրամատիկականի լուսաձայնային ու տեխնիկական հագեցվածության հարցը։ Փառատոնի անցկացումը Գյումրիում համարում է մշակութային կյանքի ակտիվացման լավագույն հնարավորությունն ու ազդակը։

«Մի շրջան կար՝ ես գրեթե ամեն շաբաթ օր գալիս էի Գյումրի ներկայացում դիտելու, որովհետև ներկայացումները բեմադրվում են  մայրաքաղաքի – Գյումրիի, Գյումրիի այլ համայնքների ստեղծագործողների միջև։ Մարդիկ Երևանից գալիս են հատուկ Գյումրի ներկայացում դիտելու և ոչ միայն քյալլա ուտելու համար»,- նշեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

Գյումրիի  դրամատիկական թատրոնի հանդեպ վերաբերմունքն ու գնահատականն այսպիսին է` այն քաղաքի մշակութային դիմագիծն ընդգծող կարևոր կառույցներից է։ Գաղտնիք չէ, որ գրեթե բոլոր ներկայացումների հանդիսատեսը միայն գյումրեցին չէ, մարդիկ գալիս են այս քաղաք լավագույն բեմադրությունների համար։ Թատրոնի ու կինոյի քաղաքում՝ հին թատրոնի շենքում, 1912 թվականին բեմադրվել է առաջին օպերան՝ «Անուշ»-ը։ Հենց այդ պատմական շենքի ճարտարապետական հորինվածքն էլ դարձել է միջազգային փառատոնի լոգոտիպը։

«Մեր մեծերն այդ թատրոնի շենքով են թատերական կյանքը պատկերացնում Գյումրիում, և էս զարդանախշերը, որն այժմ էլ կա «Թումոյի» շենքի դիմային հատվածում, խորհրդանշում է, որ Գյումրին թատերական  ավանդույթների առաջամարտիկն է Հայաստանում։ Հայ թատրոնում Գյումրիի դերը էական  մեծ նշանակություն ունի և իր վիզուալ տեսքով էլ շատ թատերային է։ Կարևորում եմ էս սիմվոլի ներմուծումը թատերական փառատոնի կյանք»-լոգոտիպի մտահղացման մասին խոսեց Տիգրան Վիրաբյանը։

 

 

 

Ներկայացումները կլինեն  դրամատիկական թատրոնի մեծ և փոքր բեմերում, նաև բացօթյա բեմարահարթոկներում։ Փառատոնի մեկնարկը կտրվի  ապրիլի 24-ին  Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խորհրդանշական «Մեծ լռություն» ներկայացումով։ Իսկ Գյումրիի թատրոնը փառատոնին ներկայացումներով հանդես չի գա, փոխարենն այդ օրերին հյուրախաղերով կլինի Հայաստանի մարզերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP