Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԳԱԱ տարեկան ժողովին

17:47 21.04.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Իր խոսքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Ակադեմիայի և գիտահետազոտական ինստիտուտների գործունեության բովանդակությանն ու հիմնադրույթներին, ինչպես նաև ակադեմիական ոլորտում իրականացվող բարեփոխումների սկզբունքներին:

Անդրադառնալով Հայաստանում գիտության դերին և կարևորությանը նախագահը մասնավորապես նշել է.

«Ոչ ոք կասկած չունի, որ Հայաստանի զարգացման ուղին միայն գիտության հնարավորությունների, գիտական ներուժի օգտագործումն է: Կիսում եմ նաև այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր նախարարները պետք է այստեղ լինեին, քանի որ գիտությունն այսօր առնչվում է բոլորիս հետ, առանց գիտության մենք զարգացում չունենք, մենք այլ ռեսուրս չունենք քան մարդը: Եթե մենք ուզում ենք աշխարհում ունենալ մեր տեղը և եթե մենք ունենք որոշակի ծրագրեր ու նպատակներ, ապա միայն գիտության շնորհիվ դրանց կարող ենք հասնել:

Ինձ ավելի քիչ է անհանգստացնում Ակադեմիայի միավորման-բաժանման հարցը, որովհետև լուծումներ կարելի է գտնել: Կարևորը բովանդակությունն է, ավելի կարևոր է հասկանալ, թե մենք ինչ ենք ուզում, ինչպիսի գիտություն ենք ուզում կամ ինչու մեր գիտական արդյունքները մեզ չեն բավարարում»:

Խոսելով գիտության աջակցության ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականության մասին, Հանրապետության նախագահը շեշտել է, որ վերջին տարիների թվային ցուցանիշերն ու գիտության զարգացմանն ուղղված պետական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների վերլուծությունները վկայում են, որ կառավարության համար գիտությունը ոլորտային առաջնահերթությունների շարքում է:

Իր ելույթում Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ գիտական հանրությունը և կառավարությունը պետք է գործեն փոխօգնության և արդյունավետության բարձրացման սկզբունքներով:

«Մենք 6.8 միլիարդ ունենք հատկացված ռազմաարդյունաբերությանը և եթե այդ գումարի գոնե կեսը իրացվում է մենք ուրախանում ենք, ես հիմա էլ ցանկանում եմ խնդրել բոլորիդ աշխատել այդ ուղղությամբ, եթե կան գաղափարներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի անվտանգության բարձրացմանը, հենց ռազմաարդյունաբերության համալիրին, ապա ռեսուրսը կա ֆինանսական, պետությունն այդ հնարավորությունը տալիս է և մեծ ակնկալիքներ ունի հենց գիտությունից»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով գիտության արդյունավետության խնդրին նախագահ Խաչատուրյանը նշել է.

«Ես ուզում եմ հասկանալ, երբ հիշատակում ենք հրապարակված հոդվածները՝ ես ինքս էլ այդ հոդված գրողներից մեկն եմ, արդյունավետ են թե ոչ, ես չգիտեմ, օրինակ, իմ գրած հոդվածն ինչքանով է կիրառելի, ես կուզեի, որ այն հոդվածները, որոնք գրվում են կիրառական նշանակություն ստանան: Խնդիրն այստեղ է՝ գիտություն, արտադրություն, գիտահետազոտական ինստիտուտներ, եռանկյունու մեջ է, թե ինչպես են այս օղակները հարաբերվում իրար հետ»:

Եզրափակելով իր խոսքը նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է.

«Իշխանությունն Ակադեմիային հակադրվելու ցանկություն չունի և չի էլ ունեցել, Ակադեմիան իշխանության մաս է, դուք իշխանություն եք, ամենակարևորն ազնիվ պետք է լինենք միմյանց նկատմամբ, բաց խոսենք հարցերի մասին, մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ձեր կարիքն ունենք, մենք միմիայն ցանկանում ենք հնարավորինս շատ լսել ձեր ձեռքբերումների և հաջողությունների մասին, մենք հպարտանում ենք ձեզանով: Բոլորիդ ցանկանում եմ աշխատանքային հաջողություններ, տարեկան ժողովում արդյունավետ աշխատանք: Այն անհանգստությունները, որոնք կան արագորեն լուծենք, որպեսզի դուք, ակադեմիան ձեր ներուժն օգտագործեք ոչ թե այսպիսի հարցեր քննարկելու, այլ շատ կոնկրետ անելիքների մեջ և այդ շատ կոնկրետ անելիքներն ինձ համար տեսանելի են գոնե մի շարք բնագավառներում և կարծում եմ, հաջորդ անգամ հավաքվելուց մենք կքննարկենք արդյունքները՝ կլինի դա գիտական հետազոտություն, ֆորմուլա, կամ գիտական արդյունք:

Շնորհակալություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

21:38 11.07.2025

Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ

Լուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

21:27 11.07.2025

Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանը

Դանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...

BACK_TO_TOP