20:02 24.04.2023
1․5 մլն սրբադասված հայերի հիշատակին ամեն տարի Ջարդի կամ Հերհերի ձորում հարգանքի տուրք են մատուցում Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները։ Ամեն տարի ապրիլի 24-ին պատմական իրադարձությունների կնիքը կրող վայր են գալիս նաև Ջարդի ձորում սպանվածների սերունդները։
85-ամյա Միշա Զաքարյանն ամեն տարի Ջարդի ձոր է հասնում Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան գյուղից։ Գալիս է թոռների ու ծոռների հետ, նրանց պատմում Զաքարյանների տոհմի պատմությունը։ Արևմտյան Հայաստանից գաղթած պապին թուրքերը 1920 թվականին այստեղ են սպանել, տատը սովի ու աղքատության մեջ մեծացրել է 10 երեխաներին։ Ջարդի ձորը Միշա պապի համար ուխտատեղի է։
«Ես էստեղ եմ եկել մինչև հուշարձանի սարքելը։ Տատիս ասելով՝ իմ պապին էստեղի սարից գլորել են ցած։ Ուխտ ու պայման եմ արել, որ միշտ պետք է գամ այստեղ, քանի որ իմ պապի գերեզմանն է այստեղ։ Ես իմ պապի, մեկ ուրիշն էլ իր հարազատի համար է գալիս Ջարդի ձոր»,- պատմում է Միշա պապը։
Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի գավառի Ազաբքեա գյուղից։ Պապի հայրը՝ Պողոսը, եղել է գյուղի քյոխվեն։ 2000 տնտեսություն ունեցող գյուղի բնակիչներին վախեցնելու համար կենտրոնում այրել են պապի հորն ու եղբորը, ընտանիքներով թողել են իրենց տներն ու գաղթել Արևելյան Հայաստան։
«Գյուղացիները տեսնելով, որ Պողոսի պես մարդուն վառեցին, ձմեռն անցկացնելուց հետո գարնանը կելնին ու կփախնին գյուղից։ Մի 2000 տնտեսություն եկել են Հայաստան, մի մասը հաստատվել են Ախուրյանի տարածաշրջանի Թոփառլի գյուղում, մի մասը եկել են Նալբանդ գյուղ, իսկ մի մասն էլ հասել են մեր գյուղ՝ Լեռնավան»,- պատմում է Միշա Զաքարյանը։
Միշա պապը 12 երեխա, 36 թոռ ու 28 ծոռ ունի։ Ասում է՝ շատ երեխաներ ունենալով պետք է պահենք հայի գենը, իսկ նոր սերունդը պետք է շարունակի լինել պահանջատեր։ Պատմական իրադարձությունների ու իրական փաստերի հետ առերեսվելու պահանջը սերունդներն իրենց սրբազան պարտքն են համարում։ Հերհերի ձորում հիշատակի և խոնարհումին միացած աշակերտների, երիտասարդների համար հայրենի հողում ապրելը դրա լավագույն ապացույցն է։
Պատմական փաստերն ու Մեծ եղեռնի ականատեսների վկայություններն են հաստատում, որ Արևմտյան Հայաստանից տեղահանված հայերը էթնիկ զտումների են ենթարկվել` հասնելով Արևելյան Հայաստան, նրանց հանդեպ Թուրքիայի հետապնդումներն ու սպանությունները շարունակվել են։
Ջարդի ձորը Հայաստանում այն միակ վայրն է, որտեղ 1918-1921 թվականներին թուրքերը իրականացրել են հայերի զանգվածային կոտորածներ, այս տարածքում են սպանվել հիմնականում Ալեքպոլի և Ղարաքիլիսայի գյուղերի այն բնակիչները, որոնք 1915 թվականին գաղթել ու մի կերպ հասել էին Արևելյան Հայաստան։
Տարբեր ժամանակներում Ջարդի ձորում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ, եղբայրական գերեզմաններ, որոնք վկայությունն են դարձել տասնամյակներ առաջ կատարված ոճրագործության։ Բայց Ջարդի ձորում կոտորածի ենթարկված հայերի թիվն իրականում ավելի շատ է, առ այսօր պատմական այս տարածքն ամբողջությամբ դեռ ուսումնասիրված չէ։ Որոշ վկայությունների համաձայն, 1918-1921 թվականներին հայերի զանգվածային կոտորածներ են եղել Ամասիայի Բայթար՝ ներկայում Հովտուն գյուղի տարածքում և Աշոցքի տարածաշրջանում։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...