16:01 25.04.2023
ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է Փարիզի և Օ-դը-Սենի փաստաբանների միությունների պատվիրակություններին, նախաձեռնվել է այցելություն Սյունիքի մարզի Տեղ համայնք:Հայ գործընկերների ուղեկցությամբ Ֆրանիսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը տեղում ծանոթացել են Ադրբեջանի կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին:
Մասնավորապես՝ Տեղ համայնքում ֆրանսիացի գործընկերներն արձանագրել են, որ Ադրբեջանը փակել է Կոռնիձորով անցնող ճանապարհը, որն իր նշանակությամբ Հայաստանն Արցախին կապող վերջին այլընտրանքային ճանապարհն է: Պատվիրակության անդամները դատապարտել են Հայաստանի սուվերեն տարածքի և հայ ժողովրդի բնականոն կյանքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:
«Ականատես ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի շրջափակման և ագրեսիայի: Արցախը միշտ եղել է Հայաստանի կազմում և ըստ էության սա ոտնձգություն է ՀՀ-ի դեմ: Փարիզի և Օ-դը-Սենի միության ներկայացուցիչներս այստեղ արձանագրում ենք, որ Հայաստանը կանգնած է նոր ցեղասպանության եզրին, որովհետև 120.000 հայեր այս պահին շրջափակման մեջ են և գտնում ենք, որ այդ վտանգը կա: Կարծում ենք, որ ամբողջ աշխարհի հայերը պետք է ընդվզեն և ոտքի կանգնեն:
Սողոմոն Թեհլերյանի և մյուսների օրինակը իրականություն են և այն հիմնավորումն է, որ հայերը ի վիճակի են արձագանքնել, ընդվզել ու առաջ գնալ: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի փաստաբանների պալատին, այստեղ միասին լինելու համար, որովհետև գիտակցում ենք այն վտանգն ու ռիսկերը, որոնց պայմաններում ենք մենք այսօր այստեղ, և այդ կապակցությամբ ուզում ենք նշել, որ իրավունքը պետք է գերակայի և իրավունքի լեզվով պետք է պատասխանենք Ադրբեջանի այս կոպիտ վարքագծին: Կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի ինքնիշխան պետության սահմաններն են հարցականի տակ դրված և այս պայմաններում ակնհայտորեն միջազգային իրավունքը կոպտորեն խախտվում է»,- ասել է Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն:
Հարցազրույցներում նրանք հայտնել են, որ արձանագրած իրավիճակը ֆրանսիայում բարձրաձայնելու են՝ որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Նրանք դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ Հայաստանի սուվերեն տարածքի և հայ ժողովրդի բնականոն կյանքի նկատմամբ: ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը նաև ծանոթացրել են Հայաստանի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին: Վերջիններս տպավորված են Նորավանքի պատմությամբ և Սյունիքի շքեղ բնությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...