20:24 27.04.2023
Ավստրալիայից թաեքվոնդոյի մարզիչը մահացել է Ջիլոնգում բասկետբոլի խաղի ժամանակ սրտի կաթվածից 28 րոպեով և հետո պատմել իր տեսածի և զգացմունքների մասին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
57-ամյա թաեքվոնդոյի մարզիչ Ֆիլ Ժդիբելը ուշագնաց է եղել կորոնար զարկերակի անևրիզմայի պատճառով, որն առաջացրել է սրտի կաթված։ Նա նկարագրել է, որ իր մարմնի վերևում լողում էր բասկետբոլի դաշտում:
Ժդիբելի որդի Ջոշուան շտապ օգնություն է կանչել։ Չսպասելով բժիշկների ժամանմանը, բուժքույրը, ով այդ պահին արձակուրդում է եղել և գտնվել է մոտակայքում, սկսել է արհեստական շնչառություն տալ նրան։ Մյուս մարդիկ դեֆիբրիլյատոր են գտել: Տղամարդը պնդում է, որ տեսել է իր մարմինը վերևից և հետևել է, թե ինչպես է բուժքույրը փորձում իրեն վերակենդանացնել:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկներն ասել են, որ նա 28 րոպե տևողությամբ կլինիկական մահ է ապրել։ Ժդիբելն ասել է, որ ուրախ է, որ դա տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, այլ ոչ այն պահին, երբ ինքը մենակ էր։
Նա վստահ է, որ լավ ֆիզիկական կազմվածքն ու կեցվածքն օգնել են իրեն ողջ մնալ։ Ավստրալացին նշել է, որ այս դեպքից հետո փոխվել է իր հայացքը կյանքի նկատմամբ։
«Բոլոր մանրուքները, որոնց մասին մենք անհանգստանում ենք, չարժեն: Թույլ մի՛ տվեք, որ որևէ մեկը ձեզ ասի, որ դուք ոչինչ չեք կարող անել»,- շեշտել է Ժդիբելը։
Տղամարդուն ստենտ են տեղադրել և մեկ շաբաթ անց դուրս գրել հիվանդանոցից։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...