12:09 28.04.2023
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է կտրոններով ապրանք ձեռք բերելու գործընթացին։
«Ինչպես հայտարարել էինք ավելի վաղ, արդեն երրորդ օրն է, կտրոնային համակարգով նախատեսված ապրանքների զգալի մասը ձեռք է բերվում և մանրածախ վաճառքի կետերին իրացվում է պետության կողմից և կազմակերպմամբ: Այդ ոլորտում ձևավորված մոտեցումների վերանայման արդյունքները արդեն դրական են գնահատվում մեր քաղաքացիների կողմից, բնակչությանը իրացվում է բարձր որակի ապրանք՝ ողջամիտ գներով:
Հաշվի առնելով, որ պետական և մասնավոր հատվածում ներգրավված մեր քաղաքացիները աշխատանքային զբաղվածության պատճառով մեծ դժվարությամբ էին կարողանում օգտվել կտրոնային համակարգով նախատեսված ապրանքներից, երեկվանից հիշյալ անձանց անհրաժեշտ մթերքներն իրացվում են աշխատավայրերում՝ շրջիկ մեքենաների միջոցով կամ դրանց մոտ գտնվող խանութներում, որպիսի գործընթացը կրելու է շարունակական բնույթ»,-գրել է նա:
18:10 16.05.2025
Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր․ Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան SDS փոդքասթի ընթացքում պատմել է իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին: «Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե քանի ֆուտբոլիստ է արտասվել նրա մեթոդների պատճառով, թե ինչպես էր նա զայրանում խաղացողների վրա, խաղակոշիկներ նետում նրանց ուղղությամբ: Բայց նա ու թիմի առաջատարները տանել չէին […] ...
18:05 16.05.2025
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: ԵՆԲ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը և հույս […] ...
17:55 16.05.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպումՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 16-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը, պետական […] ...
17:50 16.05.2025
Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են. Ժաննա ԱնդրեասյանԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական […] ...
17:46 16.05.2025
«Ռեալ»-ից կհեռանամ հանգիստ խղճով. Կառլո ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբից հեռանալու մասին: «Ամեն անգամ, երբ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղ եմ զբաղեցնում պահեստայինների նստարանին, այլ զգացողություններ եմ ունենում: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Երբ ակումբից հեռանամ, դա կանեմ հանգիստ խղճով և խաղաղ, որովհետև արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ: Փայլուն ժամանակաշրջան էր ինձ համար: Ֆուտբոլը երբեք […] ...