17:14 28.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 45-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022 թվականի մարտի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Օղակաձև» այգու «Սքեյթ բորդի» դաշտի մոտի զրուցարանում Վայոց ձորի 39-ամյա բնակիչը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Երևան քաղաքի 45-ամյա բնակչի հետ: Վիճաբանության ընթացքում 39-ամյա տղամարդը բռունցքով դիտավորությամբ հարվածել է 45-ամյա տղամարդու պարանոցի ձախ հատվածին, որից հետո Երևանի բնակիչը, հնարք կիրառելով, 39-ամյա տղամարդուն գցել է գետնին: Այնուհետ վերջինս վեր է կացել, բաճկոնի ծոցագրպանից հանելով դանակը, 45-ամյա տղամարդուն գցել գետնին: Ապա նստել է նրա որովայնին և, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, դանակով հարվածել է 45-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ կեսի հատվածում՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր մարմնական վնաս։ Դրանից հետո նա դիմել է փախուստի:
Ավելի ուշ, քննչական գործությունների արդյունքում ձեռք բերված տվյալների իրացմամբ և հետաքննության մարմնի հետ համագործակցությամբ Վայոց ձորի 39-ամյա բնակիչը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:32 08.05.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի […] ...
18:17 08.05.2025
Աշխատանքային հանդիպում՝ Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության ներկայացուցչի հետԱյսօր՝ մայիսի 8-ին, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպության PRI տարածաշրջանային տնօրեն Ծիրա Ճանթուրիայի և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Գայանե Հովակիմյանի հետ։ Մասնակցել են նաև Արդարադատության նախարարության և Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։ Աշխատանքային հանդիպման նպատակն էր Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության դիտարկմանը ներկայացնել […] ...
18:08 08.05.2025
Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից․ ԷնրիկեՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը: «Շատերն ասում են, որ մենք խաղում ենք ֆերմերների լիգայում: Մենք ֆերմերների լիգան ենք ներկայացնում, հրաշալի է: Մենք գոհ ենք արդյունքից, գոհ ենք մեր մենթալիտետից և խաղից: Արտետան իմ լավ ընկերն է, սակայն համաձայն չեմ, որ «Արսենալն» արժանի էր եզրափակիչ դուրս գալուն: Մենք […] ...
17:54 08.05.2025
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջՄոսկվան և Կիևը հայտարարել են ՌԴ նախագահի կողմից հայտարարված և մայիսի 8-ի կեսգիշերից ուժի մեջ մտած եռօրյա հրադադարի բազմաթիվ խախտումների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բոլոր ստորաբաժանումները «լիովին դադարեցրել են մարտական գործողությունների իրականացումը» և մնացել են նախկինում զբաղեցրած դիրքերում։ ՌԴ ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը, սակայն, շարունակել են […] ...
17:44 08.05.2025
Նոր մոտեցմամբ վարչարարություն՝ վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցների համարԽլացուցիչները վերասարքավորելով՝ վարորդները բարձրացնում են մեքենաների ձայնը, դրանով իսկ խախտում հասարակական կարգն ու խաթարում քաղաքացիների անդորրը։ Նման տրանսպորտային միջոցների հայտնաբերման ուղղությամբ Ոստիկանության միջոցառումները մշտական են, իսկ արձագանքը՝ խիստ և հետևողական։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի երկրորդ մասը վարչական պատասխանատվություն է նախատեսում առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոց վարելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։ […] ...