Իմ շանսերը ես գնահատում եմ բավականին բարձր. քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Իմ շանսերը ես գնահատում եմ բավականին բարձր. քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյան

14:51 23.08.2018

Օրեր առաջ համաձայնագիր է ստորագրվել «Գալա» և «Կանաչ» կուսակցությունների, մի շարք ՀԿ-ների միջև՝ ձևավորելով «Երևանի հանրություն» դաշինքը:

Դաշինքը ձևավորելու նպատակը եղել է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելը: Դաշինքի՝ քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է: Ցուցակում են անկուսակցական անձինք:

«10-ից ավելի ՀԿ-ներ, ոչ քաղաքական կուսակցություններ երկար ժամանակ բանակցել են, գտել ընդհանուր եզրեր և բանակցելով համաձայնության եկել թեկնածուի ընտրության հարցում: Օրենքը ստիպում էր կուսակցական լուծում գտնել, որովհետև թերի որոշում է այն, որ ավագանու ընտրությունները պետք է կուսակցական լինեն»,- օգոստոսի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Երևանի հանրություն» դաշինքի անդամ Արմեն Հովհաննիսյանը, որը ցուցակում զբաղեցնում է 3-րդ համարը:

Ըստ Անահիտ Թարխանյանի՝ իրենց նպատակն է ներկայացնել հանրությունը, հանրության շահերը գալիք ընտրություններում: Նա կոչ է արել իրեն միանան հասարակական, քաղաքական ուժերը, կուսակցությունները՝ պահանջելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը:

Դաշինքը ընտրություններից առաջ երկու կարևոր նախապայման է առաջ քաշել՝ Տիգրան Մուկուչյանի հրաժարականը և ՀՀԿ-ի կողմից քվոտաների հանձնումը: Այս երկու պահանջները դաշինքը կներկայացնի ԿՀԸ դիմաց՝ բողոքի ակցիա իրականացնելով:

Հարցին, թե ում է տեսնում իրեն լուրջ մրցակից և որոնք են լինելու ծրագրում առաջնահերթությունները, Անահիտ Թարխանյանը պատասխանեց.

«Պետք է մրցեն ծրագրերը, ոչ թե անհատները, ու քանի որ դեռ ներկայացված ծրագրեր չկան, դրա մասին դեռ վաղ է խոսել: Իմ շանսերը ես գնահատում եմ բավականին բարձր: Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին, ապա մշակվում է չորս տարվա ծրագիր, որի գումարը կազմելու է 1 մլրդ դոլարին համարժեք դրամ: Պատրաստ ենք և աշխատում ենք, որ չորս տարվա մեջ 30 000 աշխատատեղ ստեղծվի: Առաջնահերթ ոլորտները` առողջապահություն, շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ, տրանսպորտ, սոցիալական խնդիրներ, մշակույթ և այլն»,- ասաց Անահիտ Թարխանյանը:

Ծրագիրը ամբողջությամբ կներկայացվի սեպտեմբերի 10-ից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում է

21:39 30.07.2025

Արոնյանը Esports World Cup 2025-ի քառորդ եզրափակչում է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, «Esports World Cup 2025» շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է: Այս մասին հայտնում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ փուլում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Անդրեյ Եսիպենկոյին։ Մրցաշարը անցկացվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում։ Շախմատիստները խաղում են Chess.com հարթակի միջոցով, միևնույն ժամանակ ֆիզիկապես նստելով միմյանց դիմաց։ ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել

21:33 30.07.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունել, որտեղ տեղում հետևել է իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ ...

Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

21:27 30.07.2025

Կամչատկայում 10 րոպեում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 10 րոպեից մի փոքր ավելի ժամանակահատվածում գրանցվել է 5.0, 4.8, 4.8, 5.3 և 6.0 մագնիտուդով հինգ երկրաշարժ։ Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Սեյսմոլոգների տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 350 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, առաջինը՝ 4.8 մագնիտուդով երկրաշարժը՝ 273 կմ, երկրորդը՝ 212 կմ, 5.3 […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

21:23 30.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Սյունիքի մարզ այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ համայնքներ։ Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել գյուղերի վիճակով, ծանոթացել առկա խնդիրներին և պատասխանել բարձրացված հարցերին։ Նախագահը հետաքրքրվել է նաև վերջին շրջանում սահմանամերձ համայնքներում կառավարության կողմից իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի կատարման ընթացքի մասին։ ...

Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամաս

21:19 30.07.2025

Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամաս

Սյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ...

Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ և դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

21:17 30.07.2025

Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ և դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Բրոնզի համար պայքարում Մարատը ժամանակից շուտ՝ 2,5 րոպեում բացարձակ առավելությամբ՝ 11-0, հաղթել է թուրք Փոլադ Կան Կարադենիզին։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը երեկ նվաճել էր ոսկե մեդալ։ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես […] ...

BACK_TO_TOP