20:24 30.04.2023
Այսօր Արցախի Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել: Տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցին բազմաթիվ զրկանքներ է կրել: Դրանցից են նաև այսպիսի իրավիճակները, երբ այս կամ այն արհավիրքին համատեղ ուժերով արձագանքելու և հետևանքները մեղմելու գործում քաղաքացիների ու պետական մարմինների առջև ծագում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ արգելափակված են անհրաժեշտ պարագաները Արցախ հասցնելու հնարավորությունները:
Երբ բնական աղետներից հետո աշխարհի նույնիսկ ինքնաբավ երկրները աջակցություն են ստանում հարևան երկրներից, Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում»,-գրել է նա:
17:55 16.05.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպումՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 16-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը, պետական […] ...
17:50 16.05.2025
Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են. Ժաննա ԱնդրեասյանԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական […] ...
17:46 16.05.2025
«Ռեալ»-ից կհեռանամ հանգիստ խղճով. Կառլո ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբից հեռանալու մասին: «Ամեն անգամ, երբ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղ եմ զբաղեցնում պահեստայինների նստարանին, այլ զգացողություններ եմ ունենում: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Երբ ակումբից հեռանամ, դա կանեմ հանգիստ խղճով և խաղաղ, որովհետև արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ: Փայլուն ժամանակաշրջան էր ինձ համար: Ֆուտբոլը երբեք […] ...
17:42 16.05.2025
Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «S.aureus» ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված […] ...
17:35 16.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետՏիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Վարչապետ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ […] ...