17:55 01.05.2023
Քիչ առաջ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը:
Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է.
Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.
– Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,
– Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,
– Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»,-գրել է պետնախարարը:
17:00 16.05.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական զարգացման բանկի պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենի տեղակալ Վահե Բատոյանը, KfW երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, ՀՀ-ում ԵՄ պորտֆելի ղեկավար Սյուզաննա […] ...
16:57 16.05.2025
Խոշոր ավտովթար՝ Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 […] ...
16:53 16.05.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են խանութներից գողություն կատարած 54-ամյա տղամարդունԽանութից գողության վերաբերյալ առաջին ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 2-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող խանութի դուռն ու գողացել տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով 900 հազար դրամի վնաս: Հաջորդ ահազանգը մայիսի 10-ին էր՝ գիշերվա ժամը 4.20-ին: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Կոմիտասի պողոտայում գտնվող խանութի դուռը՝ գողացել էին դրամարկղում եղած […] ...
16:48 16.05.2025
Ռոնալդուի նախկին թիմը հետևել է նրա որդու նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի նորամուտին Պորտուգալիայի Մ15 հավաքականում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Պորտուգալիայի ու Ճապոնիայի Մ15 հավաքականների միջև խաղն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 4-1 հաշվով: 14-ամյա պատանին առաջին անգամ է հանդես եկել իր երկրի որևէ տարիքային հավաքականում: Բրիտանական The Sun-ը ևս նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները հետևել են իրենց […] ...
16:42 16.05.2025
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Գագաթնաժողովին մասնակիցներին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման: Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, այնուհետև կայացել է գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, որից հետո կայացել է առաջին լիագումար նիստը: Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենում […] ...
16:38 16.05.2025
Ուկրաինական պատվիրակությունը ռուսական պատվիրակության հետ շփվել է թարգմանչի միջոցովՍտամբուլում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները ռուսական պատվիրակության հետ շփվել են թարգմանչի միջոցով, հաղորդում է Мы – Украина հեռուստաալիքը։ «Թուրքիայում բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսների հետ խոսում է թարգմանչի միջոցով», – ասվում է լրատվամիջոցի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ...