Մի նպատակ ունեմ՝ այն ինչ Տոկիոյում չստացվեց, անեմ Փարիզում. Արթուր Ալեքսանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.68 oC

Մի նպատակ ունեմ՝ այն ինչ Տոկիոյում չստացվեց, անեմ Փարիզում. Արթուր Ալեքսանյան

17:30 03.05.2023

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ու մրցանակակիրներն այսօր ամփոփել են Զագրեբում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:

Հիշեցնենք, որ մեր հավաքականը թիմային հաշվարկում գրավել էր 4-րդ տեղը: Ըմբիշներից Հրաչյա Պողոսյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը վերջին վայրկյաններին գեղեցիկ հնարքով կարողացել էր հաղթանակը բառացիորեն պոկել աշխարհի նախկին չեմպիոնի ձեռքից, իսկ Արթուր Ալեքսանյանը եզրափակչի հենց սկզբում հարված էր ստացել բուլղարացի ըմբիշից, բայց կարողացել էր հաղթել ու իր կարիերայի ընթացքում 6-րդ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ Արթուրը նաև քառակի աշխարհի չեմպիոն է, Օլիմպիական խաղերի չեմպիոն, փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր: Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է և արդեն Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

«Իմ բոլոր հաղթանակներն ունեն իրենց տեղը, քանի որ յուրաքանչյուր հաղթանակի համար գիտեք՝ ինչքան աշխատանք ենք կատարում մարզիչների հետ: Մեր հավաքականն աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Մեր մարզիչներն էլ աշխարհի ուժեղագույն մարզիչներից են: Եվրոպայի առաջնության 10 քաշային կարգերում երկու ոսկե մեդալ նվաճելը Հայաստանի հավաքականի համար լուրջ նվաճում է: Ամեն ինչ անելու ենք, որ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում լավ հանդես գանք, հետո նաև Օլիմպիական խաղերում պայքարենք մեդալների համար և բարձր պահենք մեր երկրի պատիվը: Նպատակ ունեմ Փարիզում անել այն, ինչը չստացվեց Տոկիոյում: Շատ ցավով եմ հիշում Տոկիոյի Օլիմպիական խաղերը, քանի որ լավ մարզավիճակում էի ու պատրաստ էի Օլիմպիական կրկնակի չեմպիոն դառնալ, բայց կիսաեզրափակչում ստացածս վնասվածքն ինձ խանգարեց: Հիմա ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի Փարիզի 2024 թվականի խաղերում ոսկե մեդալ նվաճեմ»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ևս խոսել է իր ելույթների մասին.

«Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի կրկնակի չեմպիոն դառնալ: Այս անգամ ավելի բարդ ստացվեց: Լավ էինք պատրաստվել մեր մարզիչների օգնությամբ: Եզրափակչում մրցակիցս լավ էր պատրաստվել ու ամեն ինչ անում էր հաղթանակի համար: 20 վայրկյանում կարողացա հնարք կատարել ու հետ բերել կորցրածս: Եզրափակիչ գոտեմարտից այդքան էլ գոհ չեմ, եթե այդ հնարքը չանեի, գուցե այն ճակատագրական լիներ ինձ համար»,- ասել է Մալխաս Ամոյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

22:39 17.05.2025

Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժած

Այսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

22:26 17.05.2025

Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցը

Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է  անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

22:12 17.05.2025

Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...

SHANTNEWS

22:00 17.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP