17:47 05.05.2023
ՆԳ նախարարության կողմից ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով իրականացվում է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը։
Արշավի շրջանակներում ապրիլի 4-ին մեկնարկել են մարզային այցելությունները, ինչը հնարավորություն է տալիս կանանց և աղջիկների հետ իրականացնել թիրախային քննարկումներ։ Առաջին հանդիպումը Լոռու մարզում էր։
Վանաձորի պետական համալսարան են այցելել Պարեկային ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ Սոնա Խաժոյանը ու մոնիթորինգի և վերլուծության բաժանմունքի պետ Մերի Մինասյանը։ Հանդիպմանը մասնակցում էին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, վաշտի հարմանատար Հրաչյա Մկրտումյանը և ավագ պարեկ Նունե Ամիրխանյանը։
Դահլիճում էին Վանաձորի տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Պարեկային ծառայության վերաբերյալ ուսանողների հարցերը շատ էին։ Նրանց հետաքրքրում էին պարեկային ծառայություն ընդունելության կարգը, փուլային ստուգումները, ինչպես նաև ուսումնառության գործընթացի իրականացումը։
Սպառազինության, տեխնիկական հագեցվածության և ծառայության առանձնահատկություններին անդրադարձան գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու վաշտի հրամանատար Հրաչյա Մկրտումյանը։ Նրանք խոսեցին հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանի դերի մասին։ Պարեկային ծառայողների սպառազինության վերաբերյալ ուսանողների հարցերին ավագ պարեկը պատասխանեց՝ ցուցադրելով իր տակտիկական գոտին, լրակազմի դետալները։ Իսկ բակում պարեկները ուսանողներին ներկայացրին մեքենաների տեխնիկական հագեցվածությունը՝ խոսելով ներառվող սարքերի կարևորության և անխափան աշխատանքի մասին։
Հանդիպումը սպասված էր հատկապես պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Աննայի համար. նա ցանկանում է համալրել պարեկային ծառայության շարքերը, իսկ ոստիկանության համակարգի հանդեպ հետաքրքրությունն առաջացել էր Ոստիկանության կրթահամալիր շրջայցի ժամանակ։
«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը շարունակվում է։
Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուները կարող են նախագրանցվել մինչև մայիսի 15-ը։ Անհրաժեշտ է անցնել հղումով և լրացնել ներկայացվող հայտը:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում22:39 17.05.2025
Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժածԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...
22:26 17.05.2025
Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցըԵրեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...
22:12 17.05.2025
Ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարըՀայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Հովհաննես Դանիելյանի հիշատակին նվիրված միջազգային վարպետի նորմայով շրջանային մրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Ռուդոլֆ Փաշիկյան (Հայաստան) 2-րդ տեղ՝ Յաշ Բհարադիա (Հնդկաստան) 3-րդ տեղ՝ Էրիկ Չաքրյան (Հայաստան): Միջազգային վարպետի նորմա լրացրեցին Ռուդոլֆ Փաշիկյանը և Յաշ Բհարադիան: ...
21:52 17.05.2025
Երևանում Ուկրաինայի քաղաքացին «BMW»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ նա շտապում էր օդանավակայան, որպեսզի կանխի ընկերուհու մեկնումը երկրիցՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ […] ...
21:39 17.05.2025
Պեսկովը հաստատել է, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը պատրաստվում էՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը TASS-ին հաստատել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հեռախոսազրույց է պատրաստվում։ «Հեռախոսազրույցը նախապատրաստվում է», – ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը հայտարարել էր մայիսի 19-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում […] ...