Ապրիլի 29-ից դադարել են Արցախից ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ, նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ, նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ

15:52 10.05.2023

Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

«Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:

Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի:

Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ:

Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

13:57 25.05.2025

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

13:25 25.05.2025

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:57 25.05.2025

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

BACK_TO_TOP