Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից է. Անտառային կոմիտեի նախագահը մասնակցել է ՄԱԿ-ի անտառային հարցերով ֆորումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Հայաստանը կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից է. Անտառային կոմիտեի նախագահը մասնակցել է ՄԱԿ-ի անտառային հարցերով ֆորումին

21:27 10.05.2023

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը ՄԱԿ-ի քարտուղարության հրավերով գործուղվել է Նյու Յորք քաղաք՝ մասնակցելու միավորված ազգերի կազմակերպության անտառային հարցերով ֆորումի 18-րդ նստաշրջանին։

Կիրակոսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ նախ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի անտառների ֆորումի 18-րդ նստաշրջանի կազմակերպիչներին։

«Ինչպես գիտեք, բնապահպանական մարտահրավերները առանձին խնդիրներ չեն․ դրանք գրեթե միշտ գլոբալ ազդեցություն ունեն և դրանց լուծման համար պահանջվում են համատեղ ջանքեր և այդ պարագայում կարևոր են միջոցառումները, որոնք հարթակ են ստեղծում գաղափարների փոխանակման, միջազգային փորձից սովորելու և պոտենցիալ գործընկերային հարաբերությունների բացահայտման համար։ Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի ՄԱԿ-ի անտառների ֆորումի աշխատանքը»,- նշել է Կիրակոսյանը՝ հավելելով՝ բնապահպանական խնդիրների լուծումը և, մասնավորապես, անտառների պահպանությունն ու վերականգնումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։

«Ցավոք, մեր երկրում ևս առկա է անտառահատումների խնդիրը։ Այս բացասական երևույթի պատճառ են դարձել մի շարք հարցեր, որոնք առաջացել են մեր երկրի անկախության առաջին տարիներին։ Այդ խնդիրները հատկապես արտացոլված են եղել էներգետիկայի ոլորտում։ Դրանց է գումարվել նաև կլիմայի փոփոխության համաշխարհային միտումը։ Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կլիմայի փոփոխության նկատմամբ ամենախոցելի երկրներից է։ Այս առումով Հայաստանի կառավարությունը մի շարք գործնական քայլեր է ձեռնարկում, որոնք ցույց են տալիս մեր երկրի կառավարության քաղաքական կամքը՝ պաշտպանելու, վերականգնելու անտառները և ընդլայնելու Հայաստանում անտառային տարածքները։ Մասնավորապես, նպատակ է դրվել մինչև 2050 թվականը կրկնապատկել երկրի անտառային տարածքները»,-իր ելույթում նշել է Վլադիմիր Կիրակոսյանը, ապա ընդգծել, որ մեր երկրի անտառները շատ զգայուն են կլիմայի փոփոխության նկատմամբ, և գյուղական բնակչությունը էներգիայի կարիքների համար կախված է վառելափայտից և այս առումով Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄԱԿ-ի հետ։

«Հետամուտ լինելով անտառների կայուն կառավարմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին՝ ՄԱԿ-ը, Հայաստանում UN Armenia Forest անտառային ծրագրի ստեղծմամբ, նշեց իր 77-ամյակը։ Կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է մեր երկրի անտառների կայուն կառավարման ոլորտում։ Շրջակա միջավայրի պահպանության հարցում իրականացվող միջոցառումներում տեղական համայնքների ներգրավվածությունը ևս առկա է։ 2022 թվականին հատուկ ուշադրություն է դարձվել անտառների մոնիթորինգի և գնահատման ոլորտում Հայաստանի ազգային կարողությունների հզորացմանը, ինչը հանգեցրել է Անտառների մոնիթորինգի և գնահատման ազգային ռազմավարության մշակմանը (NFMA),- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով՝ «Կլիմայի փոփոխությանը մեղմելու և հարմարվելու համար գործողություններ ձեռնարկելը յուրաքանչյուր երկրի կլիմայական օրակարգում կարևոր տեղ է գրավում և Հայաստանը բացառություն չէ: Այս համատեքստում ցանկանում եմ առանձնացնել 8-ամյա ծրագիրը, ինչն իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)՝ մի շարք այլ միջազգային դոնորների հետ, կլիմայի փոփոխության առումով Հայաստանի Հանրապետության երկու ամենախոցելի շրջաններում` Լոռիում և Սյունիքում: Այս նախաձեռնության նպատակն է 2,5 տոկոսով ավելացնել Հայաստանում անտառածածկույթը և գյուղական համայնքներում վառելափայտի կարիքը նվազեցնել ավելի քան 30 տոկոսով»։

Անտառային կոմիտեի նախագահն իր ելույթում ընդգծել է նաև, որ բարձր է գնահատում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, ինչը, ըստ Կիրակոսյանի, նպաստում է ոչ միայն անտառային ոլորտի զարգացմանը և Հայաստանի Հանրապետության անտառածածկույթի ավելացմանը, այլև դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ունի տեղական համայնքների զարգացման վրա։

Ավարտելով ելույթը՝ Վլադիմիր Կիրակոսյանն ընդգծել է․

«Ամեն տարի մեր մոլորակը կորցնում է 10 միլիոն հեկտար անտառ: Ես վստահ եմ, որ մենք այնուամենայնիվ կարող ենք հակադարձել այս բացասական միտմանը՝ անտառների կայուն կառավարման և էկոհամակարգերի վերականգնման միջոցով: Մեր անտառների առողջության վերականգնումը բխում է բոլոր երկրների շահերից, քանի որ այն օգնում է ստեղծել նոր աշխատատեղեր, մեղմել կլիմայի փոփոխությունը և պահպանել կենսաբազմազանությունը։ Այս ուղղությամբ Հայաստանը պատրաստ է սեփական ներդրումն ունենալ՝ ակնկալելով նաև միջազգային հանրության աջակցությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

BACK_TO_TOP