Վարչապետն ընդունել է Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Վարչապետն ընդունել է Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարներին

19:31 23.08.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոյին, որին՝ որպես Աֆրիկյան միության ներկայացուցիչ, ուղեկցել է Գաբոնի արտաքին գործերի, ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային ինտեգրացիայի նախարար Ռեջի Իմոնգոլը, հաղորդում են ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է աֆրիկյան երկու երկրների ԱԳ նախարարների այցը մեր երկիր՝ նշելով, որ նման բարձրաստիճան պատվիրակության այցը լավ առիթ է ինչպես ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովին վերաբերող հարցեր քննարկելու, այնպես էլ Հայաստանի ու աֆրիկյան երկրների հարաբերություններում նոր էջ բացելու և համագործակցության զարգացման շուրջ մտքեր փոխանակելու համար:

Ռուանդայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով և աֆրիկյան պատվիրակության հանդեպ ցուցաբերվող ջերմ հյուրընկալությամբ: Լուիզ Մուշիկիվաբոյի խոսքերով՝ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ու աֆրիկյան պետությունները որակապես նոր թափ հաղորդեն երկկողմ հարաբերություններին և գործնական քայլեր ձեռնարկեն: Նա նաև նշել է, որ ուշադրությամբ հետևում են ՀՀ վարչապետի աշխատանքային գործունեությանը և տպավորված են դրանով:

Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում գագաթնաժողովի անցկացումը մեծ պատիվ է, և կիրականացվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ այն հավուր պատշաճի և բարձր մակարդակով կազմակերպելու համար։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը լավ հարթակ է՝ ֆրանկոֆոն երկրների միջև համագործակցությունը խորացնելու վերաբերյալ քննարկումներ ծավալելու և մարդկային բարեկամությունը, հումանիտար կապերը սերտացնելու առումով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի գագաթնաժողովի արդյունքներով կազմակերպության շրջանակում միասնականությունն ու համագործակցությունն ավելի ամրապնդվեն:

 

Վարչապետը նաև նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է կազմակերպել բիզնես ֆորում, որը կնպաստի ֆրանկոֆոն երկրների միջև գործարար կապերի խորացմանը: Իր հերթին տիկին Մուշիկիվաբոն ասել է, որ Երևանում կայանալիք ՖՄԿ գագաթնաժողովին Աֆրիկյան մայրցամաքը ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով և իր ակտիվ նպաստը կբերի աշխատանքների արդյունավետ անցկացմանը:

Ռուանդայի ԱԳ նախարարը կիսվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ կատարած այցելությունից ստացած տպավորություններով՝ առանձնահատուկ ընդգծելով թանգարանի կրթական գործառույթի կարևորությունը: Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջազգային հարթակներում համագործակցության հարցին և կարևորել այն հանգամանքը, որ Հայաստանի և Ռուանդայի կառավարությունները համատեղեն ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP