17:50 12.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և Հարավային և Արևելյան Եվրոպայի ու Սևծովյան տարածաշրջանի տնտեսագիտական համալսարանների ասոցացիայի (ASECU) կողմից կազմակերպված «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Աշխարհաքաղաքական առկա իրավիճակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով Կլոր սեղան քննարկմանը: Քննարկմամը մասնակցել է նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և կառավարության այլ անդամներ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի շրջանակում քննարկվել է համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների ազդեցությունը տարբեր երկրների զարգացման առաջնահերթությունների և ռազմավարության վրա, թե ինչպես է այդ ամենն ազդում տնտեսական քաղաքականության նոր գործիքակազմի, նոր մեթոդների և տնտեսության կազմակերպման նոր մոտեցումների գործադրման վրա և ինչպիսի արդյունավետ լուծման ուղիների է հնարավոր գտնել:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ասել է.
«Քննարկվող թեման շատ կարևոր է և շատ ուրախ եմ, որ այն պետք է շարունակություն ունենա: Թեման վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ աշխարհի բոլոր երկրներին, որովհետև այն իրավիճակը, որում հայտնվել ենք, բոլորովին նոր է հատկապես մեզ՝ տնտեսագետներիս և այն մարդկանց համար, ովքեր պատասխանատու են իրենց երկրների տնտեսական քաղաքականության և զարգացման համար: Աշխարհը փոխվում է, մոտեցումները փոխվում են, և մենք չենք կարող ետ մնալ այդ գործընթացներից: Այն մոտեցումները, որ կային տարիներ առաջ, այլևս արդիական չեն: COVID-ը, ըստ էության, արմատականորեն փոխեց մեր պատկերացումները երկրի տնտեսական զարգացման մասին: Այդ ամենի հետևանքով լրիվ նոր սկզբունքներով նոր քաղաքականություն էր վարվում:
Մեր երկրի պարագայում նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ: Այս ամենը փոխեց մեր իրականությունը, և մենք չենք կարող հաշվի չնստել և չհարմարվել այդ ամենի հետ:
Համոզված եմ, որ նման քննարկումները կարող են օգնել գտնել պատասխաններ բոլորիս հետաքրքրող հարցերին, և հատկապես հիմնական հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկայում, ինչպիսի՞ ռազմավարական խնդիրներ ունենք մենք, որ պետք է լուծենք:
Շատ դեպքերում, երբ փորձում ենք կենտրոնանալ միայն այսօրվա խնդիրների վրա, հարց է առաջանում՝ արդյոք այդ խնդիրներն այսօր լուծելով մենք խնդիրներ չե՞նք առաջացնի վաղվա կամ մյուս օրվա համար:
Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքում տեղի ունեցող գործընթացները կառավարելի են և ձեռք բերված արդյունքները, որի մասին մենք հրապարակավ խոսում և բարձրաձայնում ենք՝ ոչ միայն նրա համար են, որ մեզ ոգևորեն, այլևս մեզ պետք է անհանգստացնեն և մտածելու տեղիք տան: Մենք, հաշվի առնելով այս իրավիճակը, պետք է մտածենք, թե վաղն ինչպես ենք կարողանալու ապահովել այն խնդիրների լուծումները, որոնց մասին գրված է կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:
Ցանկանում եմ ասել՝ թվերը թվեր, որոնք իհարկե լավն են, որոնց մասին մենք կարող ենք շատ խոսել, սակայն պետք է խորանալ այդ թվերի մեջ՝ հասկանալու համար միտումները և փորձել հասկանալ, թե այդ միտումների տրամաբանությունն այդպես կշարունակվի, թե ոչ: Մի կարևոր հանգամանք ևս կա: Իրականում, գաղտնիք չէ, որ համաշխարհային խաղի կանոնների մշակման գործում մեր երկրի մասնակցությունը շատ քիչ է կամ անհամեմատ փոքր է: Սակայն այդ միտումների մեջ հիմա զգացվում է այն, որ երկրները ձգտում են ավելի ինքնուրույն դառնալ: Այս ամենի գնահատականը ևս պետք է փորձել տալ: Դա հնարավոր է պայմանավորված է նրանով, որ COVID-ի ժամանակ, ըստ էության, բոլորս մեկուսացվեցինք, և ամեն մեկս սկսեցինք մեր խնդիրները լուծել: Իհարկե, առողջապահական առումով գլոբալիզացիան օգնեց, և ի վերջո երկրագնդի բնակչությունը COVID-ի խնդիրները լուծելու համար միասնական գործողություններով դուրս եկավ, բայց հետագա տնտեսական բարդ իրավիճակը հաղթահարելու ճանապարհն ամեն երկիր յուրովի ընտրեց: Մենք սրան ևս պետք է պատրաստ լինենք: Մեզ բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում և հաջողություններ»:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...