16:20 13.05.2023
Մայիսի 12-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի որոնողական համակարգի (HUDOC) հայերեն տարբերակի շնորհանդեսը։
Ինչպես տեղեկացնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, շնորհանդեսին ներկա էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Եվրոպական դատարանի գրասենյակի ներկայացուցիչներ, Եվրոպական դատարանում ՀՀ դատավորը, Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման համար ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը և գրասենյակի աշխատակիցները։
Շնորհանդեսը հեռարձակվում էր նաև առցանց հարթակում։ Շնորհանդեսի ընթացքում մանրամասն ներկայացվեցին HUDOC հարթակից հայերեն լեզվով օգտվելու հնարավորությունները։ HUDOC-ում հայերեն թարգմանությամբ հասանելի են շուրջ 900 դատական ակտեր և համառոտագրեր։ Հարթակի հայերեն տարբերակի գործակումը իրականացվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։
Հաջորդիվ Միջգերատեսչական հանձնաժողովի բարձրաստիճան անդամները հանդիպեցին ԵԽ Նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների հարցերով նախագահող, Լիխտենշտեյնի դեսպան Դոմենիկ Վանգերի հետ։ Հանդիպմանը ներկա էին ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը և գրասենյակի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին ներկայացվեցին ՄԻԵԴ-ի վճիռների կատարման առանձնահատկությունները։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը հատուկ ընդգծեց ՄԻԵԴ-ի կողմից կիրառվող միջանկյալ միջոցների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը հատկապես միջպետական գանգատների քննության համատեքստում։
Քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...