10:50 15.05.2023
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին կոչ են արել ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա և խստացնել հսկողությունը սահմանված սահմանափակումների իրականացման վրա։ Այս մասին ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ելիսեյան պալատը կիրակի օրը Փարիզում կայացած հանդիպման արդյունքներով։
«Ուկրաինան և Ֆրանսիան համակարծիք են, որ անհրաժեշտ է մեծացնել Ռուսաստանի վրա հավաքական ճնշումը նոր պատժամիջոցների միջոցով»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախագահները նաև աջակցություն են հայտնել հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ջանքերին։ Միաժամանակ նրանք կոչ են անում մյուս երկրներին աջակցել «ագրեսիայի հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու» ջանքերին՝ հատուկ տրիբունալ ստեղծելու իրենց նախաձեռնությանը «առավելագույն միջազգային լեգիտիմություն տալու» համար։ Բացի դրանից, Մակրոնն ու Զելենսկին հայտարարել են ուկրաինական հակամարտության արդյունքում տարբեր երկրների կրած «վնասի միջազգային ռեգիստրի» ներկայացման մասին։ Այս փաստաթուղթը կներկայացվի մայիսի 16-17-ը Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովին։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիան «իր աջակցությունն է հայտնում ուկրաինական բարեփոխումների ջանքերին և ցանկանում է մինչև 2023 թվականի վերջը կատարել պայմանները [Եվրամիության անդամակցության գործընթացը սկսելու համար]»։
«[Փարիզը] հետաքրքրությամբ է սպասում Եվրահանձնաժողովի զեկույցին՝ անդամակցության բանակցություններ սկսելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Երկու երկրներն ակնկալում են նաև քննարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության առաջընթացը դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա Վիլնյուսում 2023 թվականի հուլիսին։
10:25 17.06.2025
Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս Ադորյան10:14 17.06.2025
Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել ենԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ […] ...
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
10:00 17.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...