14:20 15.05.2023
Ներկայումս «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, ինչի պատճառով գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում: Բացի այդ, բացակայում է դատավորի, դատավորի թեկնածուի հավակնորդի, դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաեւ օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է նաեւ օրենսգրքում կիրառվող «ֆիզիկական արատներ եւ հիվանդություններ» եւ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձեւակերպումը փոխարինել «հիվանդություններ եւ վիճակներ» եւ «հիվանդություն կամ վիճակ» ձեւակերպմամբ:
«Եթե կոնկրետ դատարանի նախագահն ունի ողջամիտ կասկած, որ իր դատավորներից մեկը կամ մի քանիսն ունեն այն հիվանդություններից մեկը կամ մի քանիսը, որոնք, ըստ էության, դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար խոչընդոտ են, իրենք կարող են դիմել ԲԴԽ ու համապատասխան Էթիկայի հանձնաժողով, եւ խնդրել առողջության զննության գործընթաց հարուցել, ճի՞շտ է»,- հետաքրքրվել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը: Հիմնական զեկուցողը հարցին դրական է պատասխանել: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործող կարգի համաձայն դատավորները բժշկական զննության չեն ենթարկվում, ինչն էլ առաջարկվում է փոխել:
Նա նշել է, որ Կառավարության կողմից սահմանված է հիվանդությունների ցանկ, որը չի տարածվում դատավորների վրա:
Հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ նման մոտեցում պետք է ցուցաբերվի նաեւ իշխանության մյուս՝ օրենսդիր եւ գործադիր ճյուղերի նկատմամբ: «Այսինքն՝ ի՞նչ, հոգեկան խանգարումով դատավոր չենք կարող ունենալ, բայց պատգամավոր կամ նախարար կարո՞ղ ենք ունենալ: Ես կարծում եմ՝ մտածելու տեղիք կա: Եթե դատավորը լավ չի լսում, լավ չի տեսնում, չպետք է աշխատի, իսկ եթե նախարարի կամ պատգամավորի հետ է նման բան եղել, պիտի աշխատի՞»,- հարց է տվել պատգամավորը՝ հավելելով, որ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ պետք է հավասար մոտեցում ցուցաբերվի:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Նիստի օրակարգում ընդգրկված մի շարք օրինագծերի քննարկումը հետաձգվել է:
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...