Արցախից Գյումրի տեղափոխված բազմազավակ ընտանիքին չի հաջողվում բնակարանի հարց լուծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+14.09 oC

Արցախից Գյումրի տեղափոխված բազմազավակ ընտանիքին չի հաջողվում բնակարանի հարց լուծել

20:03 15.05.2023

2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո Արցախում բնակություն հաստատած գյումրեցի  ընտանիքների համար հարկադիր վերադարձ եղավ նորից Գյումրի։ Սուլթանյանների ընտանիքը նրանցից մեկն էր, որ 2000-ականներին վերաբնակեցվեց Արցախի Քաշաթաղի շրջանում։ Արդեն 3 տարի է, որ Թեհմինեի ընտանիքը վերադարձել է Գյումրի։ Թեհմինեն 33 տարեկան է ու արդեն բազմազավակ մայրիկ է։ Ունի 7 երեխա՝ 4 տղա և 3 աղջիկ, մեծը՝ 14 տարեկան է, իսկ ամենափոքրը, որ Գյումրիում է ծնվել, 1․5 տարեկան է։

Փոքր ու խոնավ պատերով տան ներսում, կենցաղն այնքան կոկիկ է, որ չես էլ պատկերացնի, որ այդտեղ 7 երեխա է մեծանում ու ամեն մեկը իրեն համարում է մայրիկի օգնականը։

«Ես  դպրոցական հասակում եմ գնացել էդ գյուղ՝ 2005թ․-ին, այնտեղ ավարտել եմ, այնտեղ ամուսնացել։ Համարյա մեծամասնությունը գյումրեցիներ են եղել ու իրանք են որոշել, գյուղի անունը Կումայրի են դրել, քարտեզի վրա կա գյուղերը՝ Վարդաբաց, Փակամ ՝իրենց մեջտեղի գյուղը  Կումայրին է»,-պատմում է Թեհմինե Սուլթանյանը։

Կումայրի գյուղում ընտանիքների երջանիկ օրերն ավարտում է 44-օրյա պատերազմը։Թեհմինեն ու քույրը նույն ընտանիքում են հարս գնացել, երկուսն էլ  7 երեխա ունեն։ Երկուսով էլ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 1-ին, տեղափոխվում են Հայաստան։ Գյումրիում պահպանված իրենց տունը երկու քրոջ ընտանիքների համար դառնում է ապաստան։

«Սկզբնական շրջանում բոլորս միասին էինք ապրում, քանի որ նեղվածք էր, իրենք առանձնացան և գնացին Ախուրիկ գյուղ, այնտեղ են ապրում»,- շարունակում է Թեհմինեն։

Շատ արցախցիների նման Սուլթանյաններն էլ մտածում էին, թե մի քանի օրով են եկել Հայաստան, ուր որ է պատերազմը կավարտվի ու կվերադառնան Արցախ։ Պատկերացնել անգամ չէին կարող, որ իրենց տունն այլև չեն տեսնի ու չեն վերադառնա։ Տունը Սուլթանյաններն իրենց ձեռքով էին կառուցել։ Շինարար ամուսինը երեխաների համար ապրելու նորմալ պայմաններ էր ստեղծել, հող են մշակել, անասնապահությամբ զբաղվել։

Հիմա Գյումրիում զբաղվածությունը շատ չէ։ Ընտանիքի հայրը շինարարությունում ժամանակավոր աշխատանք է գտնում ու նպաստ են ստանում։ Սկզբնական շրջանում Արցախից աջակցություններ էին գալիս, որոշակի ծախսեր հասցնում էին փակել։ Հիմա ֆինանսական օժանդակություն չկա, իսկ բնակարան ձեռք բերելու համար Արցախի կառավարությունը 10 մլն դրամ է հատկացնում, որով այստեղ նույնիսկ 2 սենյականոց տուն չեն կարողացել գտնել։

«Մեզ 10 մլն-ով տուն կտա՞ն, ոչ, մենք որտեղից գումար ավելացնենք։ Քանի որ մենք Արցախում վարկեր էինք վերցրել, ապառիկներ ունեի․ պետությունը ճիշտ է վճարել է, բայց մասամբ թողել է  ու էդ մնացածի վրան անընդհատ  ավելանում է, ես էլ հնարավորություն չունեմ, որ վճարեմ ու էդ դեպքում  գործարք չեն անում»,- ասում է Թեհմինե Սուլթանյանը։

Արցախից Հայաստան տեղափոխված բազմանդամ ընտանիքի համար առաջնային խնդիրը բնակարան հարցը լուծելն է։ Բնակարանի գնման վկայագրի իրացման ժամկետը լրանում է, մնացել է երեք ամիս, իսկ Սուլթանյանների ընտանիքը տան փնտրտուքների մեջ է մոտ երկու տարի։ 9 անձից բաղկացած ընտանիքին առաջարկում են 3 սենյականոց բնակարան գտնել՝ հատկացրած գումարի  չափով, իսկ վաճառվող բնակարանները բգվ-ի արժեքից կրկնակի բարձր են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP