Նշվել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

Նշվել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների անունները

11:36 16.05.2023

Ամենայն հավանականությամբ, դաշինքի ներկայիս ղեկավար Յենս Ստոլտենբերգի հեռանալուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Ռուսաստանի նկատմամբ բացասաբար տրամադրված անձը։ Ընդ որում, այս դիրքորոշումը մեծ մասամբ խորհրդանշական է, որոշումների մեծ մասն ընդունում է ԱՄՆ-ը։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մալեկ Դուդակովը։

«Ստոլտենբերգի լիազորություններն ավարտվում են աշնանը, որից հետո նա վերադառնում է Նորվեգիա։ Թե ով կփոխարինի նրան, մեծ հարց է։ Հնարավոր թեկնածուների մեծ ցուցակ կա. Օրինակ՝ վերջերս քննարկվել է Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին նոր գլխավոր քարտուղար դարձնելու հարցը։ Կան տարբերակներ արևելաեվրոպական բազեներից, հյուսիսային Եվրոպայի քաղաքական գործիչներից, բայց նաև բացասաբար տրամադրված Ռուսաստանի հանդեպ»,- ասել է Դուդակովը:

Քննարկվող մեկ այլ թեկնածու, ըստ Դուդակովի, Ֆինլանդիայի նախկին վարչապետ Սաննա Մարինն է։ Նրա նշանակումը, ըստ քաղաքագետի, բավականին խորհրդանշական կլիներ, քանի որ նա էր, որ երկար ժամանակ անց առաջին անգամ հասավ ՆԱՏՕ-ում նոր երկրի ընդունմանը։

Հավանականության բարձր աստիճանով՝ նոր գլխավոր քարտուղարը հնարավոր է՝ լինի կին, քանի որ գենդերային օրակարգին կից է լինելու, իսկ ՆԱՏՕ-ն երբեք կանայք չեն գլխավորել։ Ամեն դեպքում, աշնանը մոտ, կուլիսային պայքարը կսրվի ու շատ բան ավելի պարզ կդառնա։

Դուդակովը նաև հորդորել է նոր գլխավոր քարտուղարի նշանակումից հետո չսպասել դաշինքի և Ռուսաստանի հարաբերությունների ջերմացմանը, քանի որ ամեն դեպքում նրան կընտրեն երկրի նկատմամբ բացասաբար տրամադրված մարդկանցից։

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ Ստոլտենբերգը պաշտոնավարել է երեք ժամկետ, ինչը գրեթե ինը տարի է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:14 17.06.2025

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

11:07 17.06.2025

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

10:54 17.06.2025

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

BACK_TO_TOP