21:23 16.05.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է կրանական ազատության միջազգային հանձնաժողովի զեկույցը: Այն առնչվում է 2022 թվականին աշխարհի տարբեր երկրներում խղճի ազատությանը վերաբերող խնդիրներին: Ադրբեջանը ներառվել է լրջագույն խնդիրներ ունեցող երկրների շարքում: Զեկույցում հիշատակվում են մասնավորապես հայկական հոգևոր ժառանգության նկատմամբ բարբարոսական հարձակումները:
Անցած տարիների համեմատ դիմամիկան ինչպիսի՞ն է Ադրբեջանում: Հայկական հոգևոր ժառանգության թեման ի՞նչ համատեսքտում է հիշատակվում զեկույցում և ի՞նչ եզրակացություններ են արվում:
Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Այդ զեկույցն արձանագրում է այն փաստը, որ անցած տարի նախորդ տարիների համեմատ Ադրբեջանում իրավիճակն էլ ավելի է վատթարացել խղճի ազատության բնագավառում: Կոնկրետ փաստեր են հիշատակվում. Ադրբեջանը 2-րդ տեղում է այն պետությունների ցանկում, որոնց հանդեպ անհրաժեշտություն է նկատվում սահմանել հատուկ վերահսկողություն և ուշադրություն, քանի որ այնտեղ սահմանափակվում են կրոնական փոքրամասնությունների և հավատացյալների իրավունքները:
Այդ նույն ցուցակում են նաև Թուրքիան և Ադրբեջանը հարևանությամբ է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իրաքը, Ալժիրը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Այդ զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարությունը վերահսկողություն է սահմանել կառավարությանը ոչ հավատարիմ հեղինակավոր կրոնական գործիչների նկատմամբ, ովքեր հալածվում են ու հետապնդվում, անգամ՝ ձերբակալվում:
Որպես խիստ բացասական երևույթ՝ հիշատակվում է այն, որ Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ են մտցվել կրոնի մասին օրենքում, ինչի արդյունքում կառավարությունն իրավունք է ստացել մզկիթների իմամներ նշանակելու և իրենց այդ գործից հանելու, մի բան, ինչն ընդունված չէ իսլամական աշխարհում: Այսինքն՝ կառավարությունն է որոշում, թե ով է լինելու կոնկրետ մզկիթում հոգևոր ծառայողը:
Բացի այդ, նաև հիշատակվում են կոնկրետ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ կառավարությունն արգելում է կրոնական այս կամ այն համայնքի գրանցումը:
Զեկույցում մի քանի անգամ հիշատակվում է այն մասին, որ 2022թ.-ի ընթացում, մի քանի դեպք է արձանագրվել, երբ հայկական պատմական և կրոնական ժառանգությունը ոչնչացվել է կամ հայտնվել է ոչնչացման սպառնալիքի առջև:
Ընդգծվում է, որ միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպանները լուրջ կասկածներ ունեն, առ այն՝ արդյո՞ք Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է պահպանել ԼՂ-ում և շրջապատող շրջաններում հայկական պատմական և կրոնական ժառանգությունը:
Հիշատակվում է անցած տարվա փետրվարին տեղի ունեցած այն խայտառակ դեպքը, երբ մշակույթի նախարարը հատուկ աշխատանքային խումբ էր ստեղծել, որի նպատակը պետք է լիներ հայկական եկեղեցիների պատերից հայերեն գրառումների ջնջումը և նշվում է, որ այս խայտառակ վանդալիզմը հաջողվեց կանխել միայն այն բանից հետո, երբ մարտին Եվրախորհրդարանն ընդունեց հատուկ զեկույց, որում դատապարտեց Ադրբեջանում հայերի ժառանգությունը ոչնչացնելու փորձերը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:23 17.06.2025
Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ AxiosՍպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...
11:14 17.06.2025
Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:07 17.06.2025
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...
10:54 17.06.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
10:42 17.06.2025
ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...