20:00 16.05.2023
Մայիսի 15-ից 16-ը ՆԳՆ փրկարար ծառայությունը կազմակերպել և անց է կացրել «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում փրկարարական միջազգային հրամանատարաշտաբային վարժանք և 3-րդ պլանավորման համաժողով։
Մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, պետական բոլոր այն գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարարակական կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր ներգրավված են երկրաշարժի արձագանքման գործողություններին և կարող են աջակցել ընդունող երկրի կողմից իրակնացվելիք աշխատանքներին։
Ներկա էին նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, կոնսորցիումի անդամ երկրների (Չեռնոգորիա, Ֆրանսիա, Կիպրոս, Հունաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա) և Եվրոպայի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի արդյունավետ իրականացման ներկայացուցիչները։
Մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ծրագրի համակարգող, ՃԿՊԱ ռեկտորի պաշտոնակտար, փ/ծ գնդապետ Ա․ Հայրապետյանը և Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչ, նախագծի ղեկավար Եվանգելոս Կատսարոսը։
Ողջունելով մասնակիցներին, Ա․ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ ներգրավվածության համար՝ ներկայացնելով երկօրյա աշխատանքների ընթացակարգը։
Աշխատանքային առաջին օրվա թեմաներն էին ընդունող երկրի աջակցության հաեյացկարգի քննարկման, նախատեսվող վարժանքի սցենարի ներկայացման, արտակարգ իրավիճակների ժամանակ Եվրամիության «Աղետների արձագանքման հակարգման կենտրոնի» (ERCC) դերի հստակեցման, «Եվրամիության բնակչության պաշտպանության մեխանիզմի» (EUCPM) ակտիվացման դրույթները։ Միաժամանակ քննարկվեցին աշխատանքային տեղամասերի ներկայացման և արձագանքման միջոցառումների կազմակերպման հարցերը։
Համաժողովին ելույթներով և առաջարկներով հանդես եկան միջազգային գործընկերները՝ առաջ քաշելով միջազգային ուժերի ժամանման և տեղակայման հարցերը, ինչպես նաև հումանիտար օգնության կազմակերպման, իրավիճակի գնահատման, երկրորդային խոցող գործոնների առաջացման դեպքում ռիսկերի նվազեցման և արձագանքողների գործողությունների հստակեցման վերաբերյալ մի շարք հարցեր։
Մասնակից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց գերատեսչությունների կողմից իրականացվելիք գործողությունների ընթացքը, քննարկեցին առկա խնդիրները և կազմակերպչական միջոցառումները։
Աշխատանքային երկրորդ օրը տեղի ունեցավ հրամանատարաշտաբային վարժանք, որի ընթացքում խաղարկվեցին խոշոր աղետների ժամանակ արձագանքման միջոցառումների համակարգման գործընթացում կիրառվող էլեկտրոնային կառավարման գործիքները՝ օպերատիվ կառավարման կենտրոնի (Virtual OSOCC), ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) գործիքակազմի մեջ ներդրված նոր էլեկտրոնային համակարգի (ICMS) արագացված ռեժիմով փորձարկման գործընթացները:
Միջազգային հրամանատարաշտաբային վարժանքի իրականացման նպատակը խոշոր աղետների դեպքում ընդունող երկրի կարողությունների ուժեղացումը և միջազգային արձագանքող փրկարարական թիմերի հետ փոխհամագործակցության մեխանիզմների ամրապնդումն է:
Նախատեսվում է նաև միջազգային գործընկերների այց Կոտայքի մարզում գտնվող աշխատանքային տեղամասեր, որտեղ հոկտեմբեր ամսին կանցկացվի «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմերի մասնակցությամբ միջազգային դաշտային վարժանք։
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:57 24.05.2025
Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համարՎանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...
23:37 24.05.2025
Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցումՄայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...