Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար

17:14 18.05.2023

ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը հավանության է արժանացել Կառավարության նիստում:

«Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ապահովելու նպատակով իրականացնել մի շարք բարելավումներ: Մասնավորապես՝ 2023 թ. ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում հայտ ներկայացրած և մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներին»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ գործող որոշման՝ տարեկան նախատեսվում է 500 տեղ, այս տարի ևս դիմորդների թիվն անցնում է 1000-ը, նրանց կոնկրետ թիվը 1111 է: Որոշման նախագծով՝ նաև բոլոր նրանք, ովքեր վիճակահանությամբ չէին կարողացել ստանալ վարկավորման իրավունք, նույնպես օգտվելու են ծրագրից: Զինծառայողներին հնարավորություն է տրվում ծրագրի շրջանակներում համագործակցել նաև այլ բանկերի հետ, նախկինում միայն մեկ բանկ էր:

«Ծրագրի շրջանակներում պետության կողմից կանխավճարի չափը սահմանվում է 2.5 մլն դրամ՝ գործող 28.5 մլն դրամի 10 տոկոսի փոխարեն: Եթե նախկինում զինծառայողի ընտրած բնակարանը կարող էր արժենալ 10 մլն դրամ, և նա որպես կանխավճար ստանար 10 տոկոսը, ապա հիմա բոլորը կարող են միանվագ որպես կանխավճար ստանալ 2.5 մլն դրամ»,-ասել է նախարարը:

Ծրագրի շրջանակներում առաջնային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 11 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորվելու է պետության կողմից, իսկ մնացած տոկոսի մասով զինծառայողը հնարավորություն է ունենալու գումարը հետ ստանալ վճարված եկամտային հարկի հաշվին: Իսկ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու համար վարկի տոկոսադրույքը սահմանվում է 13 տոկոս, որից 5 տոկոսային կետը սուբսիդավորելու է պետությունը: Անհատական բնակելի տան կառուցման համար վարկերը տրամադրվելու են կառուցապատման արժեքի՝ այն է՝ նախահաշվի մինչև 80 տոկոսի չափով և առանձին փուլերով: Հանվում են ծրագրի շրջանակներում վարկի ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարները:

«Մենք ի սկզբանե պլանավորել էինք, որ տարեկան 500 այդպիսի բնակարանի ձեռքբերում կարող ենք ֆինանսավորել, բայց հիմա, տեսնելով, որ հետաքրքրությունն ավելի մեծ է, որոշեցինք այնպես անել, որ ով դիմել է՝ չմերժենք»,-հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծել է՝ նկատել են, որ շատ դեպքերում «սև ցուցակում» գտնվող անձինք կան, որոնք վարկերի ուշացումներ ունեն, և եկել են այն որոշման, որ այն զինվորականները, որոնք դրական ատեստավորում կունենան, Կառավարությունը կաջակցի, որ նրանց վարկային պատմությունը բարելավվի:

Պաշտպանության նախարարը, սակայն, հավելել է, որ կան կատեգորիաներ, որոնց մասով ԿԲ-ի հետ պետք է բանակցեն: Սահմանվել է որոշակի շեմ, որ հենց այդ չափի պարտքի պարագայում հնարավոր կլինի նրանց թույլ տալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP