17:39 19.05.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլիերմո Շանտադայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) շրջանակում:
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալել համաժողովը, որի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները և մանկական քաղցկեղի բուժման լավագույն փորձն ամբողջ աշխարհում:
Նախագահը Խաչատուրյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին մեր երկրում և կարևորել նման միջոցառումների անցկացումը, որոնք հնարավորություն են տալիս խնդիրները խորքային քննարկել և միասնական քաղաքականություն մշակել: Նախագահը նշել է նաև, որ Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում առողջապահության ոլորտին:
«Մենք շատ ենք կարևորում այն, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովն անցկացվում է Հայաստանում: Համոզված եմ, որ համաժողովի երեք օրերի ընթացքում կփորձեք նոր լուծումներ գտնել: Համակարգված աշխատանք է կատարվում նաև մեր մասնագետների կողմից, և մեր բոլորիս հիմնական նպատակն այն է, որ ոչ մի երեխա ուշադրությունից դուրս չմնա և հնարավորություն ունենա պատշաճ բժշկական օգնություն ստանալ: Հույս ունեմ, որ ձեր համագործակցությունը շարունակական է լինելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Գիլիերմո Շանտադան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր առաջին այցելությամբ: «Մեր միությունը համախմբում է ամբողջ աշխարհի շուրջ 3000 մասնագետների: Շատ հպարտ ենք այն աշխատանքի համար, որը կատարվում է Ասիայում, ինչպես նաև Հայաստանում: Այն իսկապես օրինակելի է: Շատ ուրախ ենք այստեղ լինելու համար»,- նշել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահը:
12:50 17.05.2025
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետՄայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...
12:40 17.05.2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՇաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...
12:30 17.05.2025
Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...
12:24 17.05.2025
Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...
12:15 17.05.2025
Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներՄայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...
12:05 17.05.2025
ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրըՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...