22:10 19.05.2023
Բաքվում մտահոգված են Հայաստանի ու Հնդկաստանի միջև աճող ռազմական համագործակցության կապակցությամբ: Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից Հայաստան զենքի վաճառքը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:
Ի՞նչ առիթով է Ալիևն այդ թեմային անրադարձել և ինչի՞ հետ են կապված նրա այսօրինակ ջղաձգումները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ալիևը թեմային անդրադարձել է Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիթարան Մաղդուս Դհանանին ընդունելու, հավատարմագրերի հանձնման արարության ժամանակ: Նա հայտարարել է, որ Հայաստանը 100 միլիոնավոր դոլարների զենք է գնում և դա չի կարող չմտահոգել:
Նա հայտարարել է, թե իբր Հայաստանում ռևանշիստական ուժերն են գլուխ բարձրացնում, որոնք Ադրբեջանին տարածքային պահանջներ են ներկայացնում, և ստեղծված պայմաններում Հայաստանի զինումը սպառնում է ողջ տարածաշրջանի կայունությանը։ Մեջբերեմ Ալիևի խոսքերը. «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է 100 միլիոնավոր դոլարների զենք գնում»:
Տարօրինակ տրամաբանություն է, չէ՞։ Ուրեմն խաղաղությունը, ըստ Ալիևիհավանաբար այն է, երբ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք է գնում, իսկ Հայաստանը զինաթափվում է և սպասում է, թե երբ պետք է կլանվի Ադրբեջանի կողմից:
Ինչևէ, դեսպանի և Ալիևի զրույցի մասին մանրամասներ իհարկե չգիտենք, բայց տարածած պաշտոնական հաղորդագրությունից նկատվում է, որ դեսպանի միջոցով նախագահ Ալիևը փորձում է Նյու Դելիին որոշակի մեսիջներ հաղորդել, մասնավորապես այն, որ Հնդկաստանը պետք է Ադրբեջանին ավելի շատ կարևորի, քան Հայաստանին, քանի որ Ադրբեջանը կարող է ավելի շատ բան տալ և ավելի շատ բան կարելի է Ադրբեջանից գնել»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Երևանը համագործակցում է Նյու Դելիի հետ նաև Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ համագործակցության ձևաչափի շրջանակներում: Այդ ձևաչափը զարգանալու հեռանկարներ ունի՞:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...