Աննա Վարդապետյանն ընդունել է մարդու իրավունքի դպրոցի սաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+16.09 oC

Աննա Վարդապետյանն ընդունել է մարդու իրավունքի դպրոցի սաներին

12:27 20.05.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մայիսի 19-ին ընդունել է «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության «Հոդված 3» մարդու իրավունքի դպրոցի սաներին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել տուն-ինտերնատներում, խնամքի կենտրոններում և նման այլ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, այդ համատեքստում Դատախազության լիազորություններին, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, քրեական ենթամշակույթի դեմ պայքարում առկա մարտահրավերներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առանձնահատկություններին, ինչպես նաև ատելության խոսքի պատժմանն ու կանխարգելմանն ուղղված քայլերին:

Դպրոցի 22 սաների հետ հանդիպմանը մասնակցել են նաև Հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը և Դպրոցի համակարգող Անուշիկ Մկրտչյանը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Դպրոցի սաներին և շնորհակալություն հայտնել՝ հանդիպումը նախաձեռնելու համար:

Գլխավոր դատախազը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Դատախազության լիազորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում՝ ընդգծելով, որ Դատախազությունը, թեև ընդունված ընկալման տեսանկյունից սահմանափակում է մարդկանց մի խմբի իրավունքները, սակայն, դրա հետ մեկտեղ, պաշտպանում է մեկ այլ խմբի՝ տուժողների իրավունքները:

«Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ: Երբ գնում եմ մարզային այցերի, չհայտարարված այց եմ կատարում նաև տուն-ինտերնատներ և խնամքի կենտրոններ: Դա ոչ միայն իմ՝ որպես հանրապետության գլխավոր դատախազի, այլ նաև որպես ՀՀ քաղաքացու վերաբերմունքն է: Ինչո՞ւ, որովհետև ես վստահ եմ, որ Դատախազությունն այն անձանց ձայնն է, ում իրական ձայնը շատ ցածր է հնչում հասարակության մեջ՝ պայմանավորված նրանց խոցելի կարգավիճակով և կյանքի դժվարին պայմաններով: Երբ խոսքը վերաբերում է տուն-ինտերնատներին և խնամքի կենտրոններին, պատճառված վնասի չափը կարևոր չէ. նույնիսկ մեկ դրամի չարաշահումը Դատախազության համար պատժելի վարքագիծ է», – նշել է Աննա Վարդապետյանը:

Այս համատեքստում, որպես օրինակ, գլխավոր դատախազն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին Աբովյան քաղաքում գործող «Նարեկ» մասնավոր խնամքի կենտրոն կատարված չհայտարարված և չլուսաբանված այցին, ինչպես նաև Գավառի մանկատուն կատարված այցին հաջորդած պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու գործընթացին (այցի ընթացքում մանկատանը պատկանող հարակից այգում մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույք էր արձանագրվել):

Անդրադառնալով պետական և արդեն համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է, որ պաշտոնեական դիրքի չարաշահմանն առնչվող քրեական վարույթներին զուգահեռ, օրինակ՝ երբ օտարման ոչ ենթակա տարածքը օտարվել է երրորդ անձի, Դատախազությունը հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով այդ գույքը վերադարձնել պետությանը (համայնքին):

Աննա Վարդապետյանն, ի պատասխան քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ընթացքում առաջացող մարտահրավերները հաղթահարելու հարցին, առանձնացրել է պայքարի երկու ուղղություններ՝ քրեաիրավական խիստ գնահատական կատարված արարքին, դրա դատապարտում և հասարակության անդամների արժեքային համակարգի փոփոխմանն ուղղված աշխատանքներ:

Ատելության խոսքի, բռնության կոչերի բացառման հարցում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է հանդուրժողականության անհրաժեշտությունը: «Հանդուրժողականությունը մարդկության ամենամեծ ձեռքբերումներից է: Դրա շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կան իրավունքներ: Եթե բռնությանը հակազդում ես բռնությամբ, ծնում ես երրորդ բռնությունը, որն ավելի ռեպրեսիվ է լինելու: Բռնության արդյունավետ հակազդումը միայն օրենքով սահմանված անխուսափելի և արագ պատիժն է: Մեր առօրյա խոսքը՝ կենցաղում թե սոցիալական հարթակներում, պետք է լինի բարեկիրթ ու հանդուրժող: Մենք կարող ենք համաձայն չլինել զրուցակցի հետ, բանավիճել, բայց այդ ընթացքում իրար չվիրավորել, խտրական վերաբերմունք ցույց չտալ միմյանց նկատմամբ: Սա երկար ճանապարհ է, որը բոլորս պետք է սկսենք անցնել», – ընդգծել է Աննա Վարդապետյանը և պատասխանել Դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

23:59 24.05.2025

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում

Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

23:57 24.05.2025

Փլուզման վտանգի պատճառով Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 42-րդ կմ-ում առաջացած փլուզման վտանգի պատճառով նշված ճանապարհը երկկողմանի փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վերոնշյալ տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել Երևան -Սևան-Դիլիջան-Նոյեմբերյան կամ Վանաձոր-Դիլիջան-Նոյեմբերյան ավտոճանապարհներով։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհի 42-րդ կմ տեղամասում երկկողմանի երթեւեկությունը կկազմակերպվի մեկ գոտով։ ...

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

23:37 24.05.2025

Հայաստանին նվիրված միջոցառում Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող ավագ դպրոցում

Մայիսի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի՝ Միսաք և Մելինե Մանուշյանների անունը կրող կենտրոնական ավագ դպրոցում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրենը և միջոցառման կազմակերպիչներ պատմության և փիլիսոփայության ուսուցիչները: Նրանք մասնավորապես ընդգծեցին, որ 2024թ․ սեպտեմբերին […] ...

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

23:29 24.05.2025

Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

23:17 24.05.2025

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները

Մայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

BACK_TO_TOP