17:00 22.05.2023
Մայիսի 22-ին մայրաքաղաքում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառումը։
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Վարդան Մովսիսյանը և ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Միխաիլ Մելիխովը։
Վարդան Մովսիսյանը ՆԳ նախարարի անունից ողջունել է միջոցառման մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Միխաիլ Մելիխովը փոխանցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ՆԳ նախարարությանը միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար։ Նա կարևորել է նմանատիպ միջոցառումները, քանի որ դրանց շնորհիվ մեծ արդյունքների են հասել անցած 20 տարիների ընթացքում. հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ։
Միջոցառմանը մասնակցում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իրավասու մարմիններ, պատվիրակներ ՀԱՊԿ քարտուղարությունից, ինչպես նաև ՀՀ գերատեսչություններից՝ ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի և Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ։ Ներառված են դիտորդներ Չինաստանից, ԱՊՀ-ից, Ինտերպոլից:
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են տարածաշրջանային հակաթմրամոլային միջոցառմանն առնչվող մի շարք հարցեր։ Ներկայացվել են օրակարգով նախատեսված զորավարժությունների անցկացման կարգն ու նախապես մշակված ընթացակարգը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ստորագրել են համագործակցության հուշագրեր։
12:40 17.05.2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել12:40 17.05.2025
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՇաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...
12:30 17.05.2025
Յամալը չափազանցրեց ամեն ինչ, ես նրան ասացի, որ դադարի սադրել․ Գոնսալես«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մոնոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպան Լեանդրո Կաբրերայի ստացած կարմիր քարտը: «Կաբրերան կարող էր խուսափել հեռացումից, բայց Յամալը չափազանցրեց ամեն ինչ: Ես նրան ասացի, որ դադարի սուզվել և սադրել: Յամալը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն այդպիսի հարվածից հետո չէր կարող նման կերպ ընկնել»,- Գոնսալեսի խոսքերը մեջբերում է Marca-ն: Հիշեցնենք, որ […] ...
12:24 17.05.2025
Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...
12:15 17.05.2025
Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներՄայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...
12:05 17.05.2025
ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրըՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...