16:11 13.03.2018
ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները մարտի 5-7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության ընթացում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 16 դեպք: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 3.569.970 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 1.250.000 դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռիում վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.55 խմ փայտանյութ) հաշվարկվել է 183.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշում գրանցվել է ապօրինի ծառահատման 6 դեպք (2 լորենի, 2 հաճարենի, 5 թխկի, 2 բոխի, 9 կաղնի, 8 սոճենի), որից 1 դեպքով հաշվարկվել է 136.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (10.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 215.620 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքում ապօրինի ծառահատման 1 դեպքով (69 հատ տարբեր տեսակի ծառեր) հաշվարկվել է 2.914.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ.
Լոռի՝ ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 120.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Ընդերքի պահպանության ոլորտում ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք։
Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում․Արարատի մարզում 3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 80.000-ական դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 240.000 Հդրամ։
Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 1.056.100 դրամ:
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...