18:17 25.05.2023
Հսկող դատախազի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Ս.Խ.-ի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Խ.-ն, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 6-ը, զբաղեցնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ, մասնակցել է լեռնաարդյունաբերության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը:
Հանցավոր ճանապարհով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված 16 մլրդ 805 մլն 578 հազար դրամը Ս.Խ.-ն միախառնել է իր այլ եկամուտների հետ ու տարատեսակ քաղաքացիաիրավական գործարքների, այդ թվում՝ տարբեր գույքեր ձեռք բերելու, իր և մերձավորների անվամբ հաշվառված տարբեր ընկերություններում ներդրումներ կատարելու եղանակներով, դրանց հաղորդել է օրինական տեսք:
Այդ նպատակով 2012 թվականի օգոստոսի 21-ից հետո Ս.Խ.-ն, ի թիվս այլնի, կատարել է մի շարք գործարքներ, ինչպես նաև ձեռք է բերել և իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել հետևյալ գույքերը.
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի նկատմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Նորավան համայնքի ղեկավարին դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 132 հազար 891 դրամ արժողությամբ գույքի վատնում, ինչպես նաև երկու այլ դեպքերով դրդել էր պաշտոնատար անձանց կատարել պաշտոնեական կեղծիքներ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ Ս.Խ.-ն 2010 թվականի մայիս-հունիս ամիսներին, մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրենին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, ինչի արդյունքում իր որդու՝ Տ.Խ.-ի անվամբ տրվել է հանրակրթական դպրոցն ավարտած լինելու հանգամանքը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ ավարտական վկայական (ատեստատ):
Բացի այդ, Ս.Խ.-ն, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղեկանալով, որ 2014 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Ակներ համայնքի 15-րդ փողոցի 7/1 հասցեում գտնվող 1 հա մակերեսով հողամասը հյուրանոցային համալիր կառուցելու համար օտարվել է նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմին, լարված միջանձնային փոխհարաբերություններ ունենալով Վ.Հ.-ի հետ, գնված հողատարածքը հետագա ներդրումների համար ոչ պիտանի դարձնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, Ակներ համայնքի ղեկավար Ս.Մ.-ին տվել է ապօրինի կարգադրություն՝ նախկին մարզպետ Վ.Հ.-ի մտերիմի կողմից գնված հողամասը ճանապարհին միացնող 0.43 հա մակերեսով հողատարածքը կեղծ աճուրդի միջոցով օտարել իր կողմից նշված անձին՝ Ա.Գ.-ին: Արդյունքում՝ օրենքի խախտմամբ՝ առանց աճուրդին երկրորդ կողմի մասնակցության, Ա.Գ.-ն ձեռք է բերել Սյունիքի մարզի Ակներ համայնքում գտնվող 0.43 հա մակերեսով հողատարածքը:
Այսպիսով, Ս.Խ.-ին վերագրվում են հանցանքների կատարում՝ նախատեսված՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)), 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 05.05.2021 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (վստահված գույքը հափշտակելուն դրդելը) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը) (2 դրվագ):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...
14:14 12.07.2025
Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈւրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...
14:00 12.07.2025
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրելՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամական սերտ համագործակցությունը, ինչպես նաև մշակույթի ոլորտում համատեղ […] ...
13:46 12.07.2025
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի և Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ իրականացվող բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 9-ին բաժին ներկայացած հրազդանցի 34-ամյա երիտասարդը կամովին հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և նույն տրամաչափի 10 փամփուշտ: Հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը: Ոստիկանությունից կրկին հորդորում են […] ...
13:30 12.07.2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-18:00-ը, կդադարեցվի գյուղ Ղուկասավանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...