Հետաքննությունը պարզել է Կեմերովոյում 60 մարդու զոհ դարձած հրդեհի պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Հետաքննությունը պարզել է Կեմերովոյում 60 մարդու զոհ դարձած հրդեհի պատճառը

17:03 24.08.2018

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում այս տարվա մարտի 25-ին բռնկված հրդեհը սկսվել է լուսադիոդային լամպի բռնկումից, ինչը տեղի է ունեցել լամպի վրա տանիքից հալոցքաջրերի կաթոցների հետևանքով: Պաշտպանիչ սարքը, որը պետք է ավտոմատ անջատեր լամպը, չի գործել, քանի որ եղել է անսարք վիճակում: Այսպիսին են փորձագիտական հետազոտությունների արդյունքները:

Հետաքննությունը բավական բարդ է եղել, երկար ժամանակ մասնագետները չեն կարողացել հստակ որոշել հրդեհի պատճառը և միայն վեց ամիս անց այրված նյութերի հսկայական քանակի ուսումնասիրությունից հետո պարզել են իրականությունը: Ընթացքում պարզվել են նաև մի շարք շինարարական և էլեկտրամոնտաժի թերացումներ, որոնք թեև կապ չունեն հրդեհի հետ, բայց վկայում են անփույթ կառուցապատման և շինարարության ընթացքում յուրացումների հավանականության մասին:

Հիշեցնեք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնում այս տարվա մարտի 25-ին բռնկված հրդեհին զոհ գնաց 60 մարդ՝ մեծ մասը երեխաներ: Զոհերի թվով այս հրդեհը ՌԴ-ում խոշորագույններից էր վերջին 100 տարում: Հրդեհից հետո կատարված հենց առաջին ուսումնասիրությունները պարզեցին, որ կենտրոնում չի աշխատել հրդեհային ազդարարման ավտոմատ համակարգը, իսկ անվտանգության աշխատակիցը չի միացրել նաև ազդարարման համակարգը, որը պետք է մարդկանց տեղեկացներ վտանգի մասին:

Այս գործով ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ կառույցի սեփականատերերն ու կառավարիչը: «Զիմնյայա վիշնյա» առևտրի և զվարճանքի կենտրոնը ապամոնտաժվել է ամբողջությամբ: Այստեղ կկառուցվի հրդեհի զոհերի հուշահամալիր:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համար

21:40 20.07.2025

Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համար

Իրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

20:18 20.07.2025

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Հուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

19:38 20.07.2025

Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

19:10 20.07.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասին

Հուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...

BACK_TO_TOP