




00:04 28.05.2023
Մայիսի 27-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում տեղի է ունեցել Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Տարվա գլխավոր գրական իրադարձության ամփոփման ընթացքում ազդարարվել է գրական մրցանակաբաշխության՝ «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա», «Արձակ» անվանակարգերում հաղթող ճանաչված մրցանակակիրների անունները:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Գրքի երևանյան փառատոնը՝ որպես ոլորտի առանցքային գրական իրադարձություն, «Քաղաքը կարդում է» կարգախոսի ներքո իր շուրջն է համախմբում դաշտի բոլոր օղակներին՝ գրող, գրահրատարակիչ, ընթերցող, պետություն և համայնք, ստեղծելով միջմշակութային երկխոսության մի հարթակ, որը քննարկումների և ճանաչողության, համագործակցության և նոր զարգացումների հեռանկարներ է ուղենշում:
«Ավելի քան 50 գրողներ 6 երկրներից, այդ թվում՝ Հայաստան, Ռուսաստան, Իտալիա, Գերմանիա, Հունաստան և Լեհաստան, շուրջ 40 կազմակերպություն, 25 անվճար միջոցառում, որոնք այս երեք օրերի ընթացքում ներգրավել են հանրության տարբեր տարիքային և հետաքրքրություններ ունեցող անձանց։ Հետադարձ հայացք ձգելով փառատոնի կայացման ընթացքին՝ վստահաբար կարող ենք նշել, որ 2017 թվականին մեկնարկած Գրքի երևանյան փառատոնը դարձել է ոլորտի ամենասպասված իրադարձությունը: Այն ձեռք է բերել միջազգային համարում՝ ընդլայնելով մասնակից երկրների աշխարհագրությունը, ծրագրային և ինստիտուցիոնալ շրջանակը, և իհարկե, համագործակիցների և հովանավորների շրջանակը»,- ասել է Աստղիկ Մարաբյանը:
Նրա խոսքով՝ հատկանշական է, որ մայրաքաղաքի ամենասպասված գրական իրադարձութունն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ինչը մատնանշում է պետության և համայնքի հանձնառությունը՝ որպես գրավոր և թարգմանական մշակույթի բազմադարյա ավանդույթներ ունեցող երկրի մայրաքաղաք, Երևանում ապահովել գրականության, ընթերցանության, ժամանակակից գրական գործընթացները մեկտեղող միջավայր։
«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր հովանավորներին և համագործակից կազմակերպություններին, բոլոր մասնակիցներին, գրահրատարակիչներին, գրողներին, ընթերցողներին, և իհարկե, փառատոնի ստեղծագործական թիմին, որոնք մեկ տարի շարունակ նախապատրաստվում են այս գեղեցիկ և կարևոր իրադարձությանը»,- ընդգծել է Աստղիկ Մարաբյանը՝ շնորհավորելով կարևոր գրական իրադարձության կապակցությամբ:
Ներկաներին ողջունել է նաև Գրքի երևանյան միջազգային փառատոնի ղեկավար Անի Ղազարյանը և շնորհակալություն հայտել փառատոնի բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին՝ առանձնահատուկ ընդգծելով ընթերցողների դերակատարումը փառատոնի կայացման գործում: Փառատոնի ղեկավարը կարևորել է գրողների, հրատարակիչների, թարգմանիչների, խմբագիրների կատարած աշխատանքը, որոնց շնորհիվ ընթերցողների գրասեղաններին են դրվում հայալեզու և օտարալեզու բազմաթիվ գրքեր📚📖
«Շատ հպարտ եմ, որ փառատոնն ունի միջազգային կարգավիճակ, ինչը վստահաբար մեծ պատուհան է բացելու մեր գրողների համար: Արդեն պայմանավորվածություններ են ձեռք բերվել հաջորդ տարվա համար, և մեր բանաստեղծները հնարավորություն կունենան անդամակցելու «Վերսոպոլիս» պոեզիայի հարթակին և հրավերներ ստանալու Եվրոպայից: Իհարկե նախապատվությունը կտրվի գրական մրցույթի հաղթողներին»,- եզրափակել է Անի Ղազարյանը:
Գրքի երևանյան միջազգային վեցերոդ փառատոնի գրական մրցույթում ժյուրիի անանուն, փակ քվեարկությամբ հաղթող ճանաչված մրցանակակիրներն են՝
«Դրամատուրգիա» անվանակարգում՝ Սամվել Կոսյանը,
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում՝ Ալիս Հովհաննիսյանը,
«Պոեզիա» անվանակարգում՝ Գևորգ Թումանյանը,
«Արձակ» անվանակարգում՝ Նորայր Սարգսյանը և Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնն անցացվել է մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնին մասնակցում էր շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, ավելի քան 50 գրողներ, քննադատներ, թարգմանիչներ:
Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացրել են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ-ն՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր։
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...
14:40 11.08.2025
Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակըՇվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...
14:32 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...