19:54 29.05.2023
Երկրորդ տարին է, որ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ անցկացվում է երգչախմբային հանրապետական փառատոնը։ Հանրապետական երգչախմբային փառատոնի օրվա ընտրությունն ու խորագիրը խորհրդանշանական էին։ Մայիսի 28-ին Հայաստանի առաջին անկախ Հանրապետության հիմնադրման օրն էր առիթը՝ «Ապրել մեզ համար և նրանց․․․» խորագրի ներքո։
Երկրորդ անգամ Գյումրիում էին համախմբվել Հայաստանի 25 երգչախմբեր՝ մոտ 700 մասնակիցներով։ Նրանք եկել էին Հայաստանի մարզերից ու Երևանից։
«Ժյուրիում աշխատում են մայրաքաղաքից հրավիրված բարձրակարգ մասնագետներ, Հանրապետության վաստակավոր երաժիշտներ, ովքեր վստահ եմ, որ իրենց պրոֆեսիոնալ գնահատականը կտան երգչախմբերին, և սա բացի մրցույթ-փառատուն լինելուց, յուրատեսակ վարպետության դաս է, փորձի փոխանակման, մասնագիտական կարծիք լսելու հրաշալի հարթակ։ Բացի այդ սա միջմարզային կապերի ամրապնդման հրաշալի տարբերակ է»,- ShantNews-ի հետ զրույցում ասում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
«Անկախ նրանից, թե համույթները ինչպիսի ելույթներ կունենան, արդեն իրենց ելույթները հաղթանակած եմ համարում, որովհետև էն երեխան, որը բարձրանում է, երգում է՝ որևէ ձայնաբաժին լսելով կողքինին, իր մեջ արդեն կրթում է ներդաշնակության զգացողությունը»,- նշում է Հայաստանի կոմպոզիտորների միության սիմֆոնիկ և կամերային երաժշտության մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը։
Հայաստանի «Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոն»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Մարինե Ալավերդյանը ևս կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք միջմշակութային կապ են ստեղծում և նպաստում երգչախմբային արվեստի զարգացմանը․
«Կարող եմ հստակ նշել, որ հայ խմբերգային կատարողական արվեստի գործում շատ մեծ նշանակություն ունի այս մրցույթը և հայ հեղինակների ստեղծագործությունների տարածման գործում ևս, քանի որ և՛ անցած մրցույթին, և՛ այս մրցույթին հնչում են հայ հեղինակների ստեղծագործություններ»,- ընդգծում է Մարինե Ալավերդյանը։
25 երգչախմբերի մասնակցությունն արդեն լավագույններին ընտրելու հարցում ժյուրիի համար բավականին բարդ էր, իսկ արժանավորները շատ էին։ Պրոֆեսիոնալ ժյուրիին ուրախացնող էր այն, որ լավ կատարողների շարքում էին սիրողական երգչախմբերը։
Ավելի քան խոսուն ենթախորագրով անցկացված հանրապետական փառատոնի ակորդը տրվեց խորհրդանշական՝ Առնո Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան» երգով, որը կատարեց Գյումրի արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը՝ շուրջ 200 մասնակիցներով։
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...
14:40 11.08.2025
Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակըՇվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...
14:32 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...