17:55 01.06.2023
ԿԳՄՍ նախարարության ենթակայության կառույցները՝ թանգարանները, գրադարանները, թատրոնները, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել են մանկապատանեկան բազմաբնույթ միջոցառումներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնի շրջանակում այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ երեխաների մասնակցությամբ անցկացվել են «Բույս ու սեր» և «Բուսաբարև» կրթամշակութային միջոցառումները:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, «Բույս ու սեր» միջոցառման շրջանակում թանգարան-ինստիտուտի փոքրիկ այցելուները նկարել են բնության, բույսերի, ծառերի և ծաղկունքի թեմայով, իսկ «Բուսաբարև» կրթական ծրագրի շնորհիվ երեխաները բացահայտել են Կոմիտասի բանաստեղծական աշխարհը, ապա ստեղծագործել կոմիտասյան բառերով:
Նախարարը կոչ է արել երեխաներին նոր սովորած բառերը հաճախակի կիրառել և տարածել հասակակիցների շրջանում: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ ինչ նախասիրություններ ունեն երեխաները, ինչ հագեցվածությամբ են անցկացնելու ամառային արձակուրդը, ինչպես են պատկերացնում երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության կողմից:
Ի պատասխան նախարարի հարցերի՝ փոքրիկները վստահեցրել են, որ պաշտպանված են զգում ամուր ընտանիքում և նոր գիտելիքներ ձեռք բերելիս: Նրանք ցուցադրել են նաև իրենց իմացությունը՝ պատմելով, թե ինչ գիտեն Կոմիտասի կենսագրության մասին: Փոքրիկները նաև կատարել են Վարդապետի «Անձրևն եկավ» երգը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ թանգարանային միջոցառումները ոչ միայն ժամանցային են, այլև կրթամշակութային և ուսուցողական:
«Կարևոր է, որ երեխաների համար նախատեսված միջոցառումներն անցկացվում են խաղային ձևաչափով՝ առանց լրացուցիչ ծանրաբեռնվածության, և իրենք չեն էլ նկատում, թե ինչպես են սովորում: Սա հանգստի ձև է, որը նաև զարգացնում է երեխաների կարողությունները»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է երեխաների կրթության իրավունքի իրացման համար լավագույն պայմաններ ստեղծելուն: Հիմնական նպատակը, ինչպես նախարարն է նշել, բոլոր բնակավայրերում դրանց հասանելիության և մատչելիության ապահովումն է:
Երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում նախարարն անդրադարձել է նաև դասագրքերի բեռնաթափման հարցին. «Հանրակրթական նոր չափորոշչով դասագրքերի փոփոխությունն ընթացքի մեջ է: Դիտարկվում են դրանց էլեկտրոնային և հիբրիդային տարբերակները՝ նպատակ ունենալով կրճատել ծավալը: Դասագրքի թղթային տարբերակին պետք է լրացնի էլեկտրոնայինը, որը, շնորհիվ թվային գործիքների կիրառման, կնպաստի կրթության որակի բարձրացմանը, և միաժամանակ կթեթևանա պայուսակի բեռը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ նոր նախագծվող և կառուցվող դպրոցներում նախատեսված է դպրոցական գրադարանները վերածել ռեսուրս կենտրոնների:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է նաև թանգարանի հիմնական ու ժամանակավոր ցուցադրություններին: Այժմ թանգարան-ինստիտուտում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ ներկայացված է «Դարից երկար. Արշակ Չոպանյան-Կոմիտաս Վարդապետ» ցուցադրությունը՝ անվանի մտավորականների կյանքի 6 դրվագով:
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...
14:40 11.08.2025
Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակըՇվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...
14:32 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...
14:30 11.08.2025
ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանքՋրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ...