Ավստրալիան Ուկրաինայի ճգնաժամն անվանել է Եվրոպայի կայսերական անցյալի վերջին ջղաձգությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Ավստրալիան Ուկրաինայի ճգնաժամն անվանել է Եվրոպայի կայսերական անցյալի վերջին ջղաձգությունը

12:48 04.06.2023

 

Ուկրաինայի հակամարտությունը կարող է լինել «Եվրոպայի կայսերական անցյալի վերջին ջղաձգությունը» կամ սարսափելի նախազգուշացում աշխարհում գալիք հակամարտության՝ առանց հեգեմոնի: Այս մասին կիրակի հայտարարել է Ավստրալիայի փոխվարչապետ Ռիչարդ Մարլզը Սինգապուրում ընթացող «Շանգրի-Լա-երկխոսություն» անվտանգության համաժողովում։

«Մի աշխարհում, որտեղ պետությունները տեսնում են իրենց տեսլականին համապատասխան նոր կարգեր կառուցելու հնարավորություն, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, ռազմական ագրեսիայի միջոցով: Մեր ընդհանուր ապագայի համար կենսական նշանակություն ունի, որ աշխարհը, օգտագործելով Ուկրաինայի օրինակը, տեսնի, որ ռազմական ագրեսիայի ծախսերը շատ ավելի կգերազանցեն ցանկացած ենթադրյալ օգուտ»,- ասել է նա։

Փոխվարչապետը նշել է նաև, որ գոյություն ունեցող աշխարհակարգի պահպանումը պահանջում է վճռական ջանքեր և ներդրումներ բոլոր երկրներից։

«Այս հակամարտության օրինակով մենք տեսնում ենք զսպման գլոբալ համակարգի և ուժի կիրառման զանգվածային ձախողում ռազմավարական նպատակներին հասնելու համար: Եվ մենք չպետք է թույլ տանք, որ այդ վտանգավոր նախադեպն արտացոլվի մեր իսկ տարածաշրջանում»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով. որ վերջին տարիներին «Չինաստանը զգալիորեն ուժեղացնում է իր զինված ուժերը՝ զարգացնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենակարևոր ռազմական ներուժը՝ չհաղորդակցելով աշխարհին իր ռազմավարական նպատակներին։

Սինգապուրում տեղի է  ունենում կունենա «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության միջազգային համաժողովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

18:16 18.06.2025

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

18:10 18.06.2025

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...

SHANTNEWS

18:00 18.06.2025

SHANTNEWS

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

17:51 18.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

17:39 18.06.2025

Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովը

Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

17:24 18.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 17-18-ը

Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […] ...

BACK_TO_TOP