17:18 04.06.2023
Սիրիայի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ֆեյսալ ալ Միկդադը դատապարտել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրներին, որոնք միակողմանի տնտեսական միջոցներ են կիրառում Դամասկոսի նկատմաբ ճնշում գործադրելու համար։ Ինչպես հաղորդում է SANA-ն, այս մասին նա հայտարարել է կիրակի օրը Բաղդադում իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։
«Արևմուտքի պատժամիջոցներն ավելի են սրել սիրիացի ժողովրդի տառապանքը և պետք է չեղարկվեն,- ընդգծել է Սիրիայի արտգործնախարարը,- հարկադրանքի միջոցների կիրառումը ճիշտ քաղաքականություն չէ պետությունների հարաբերություններում»:
Իր հերթին, իրաքցի նախարարը նշել է, որ «Սիրիայում հումանիտար իրավիճակը շարունակում է բարդ մնալ, և այն բարելավելու համար անհրաժեշտ է շտապ գործողություններ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»: Հուսեյնը նշել է, որ Արաբական լիգայյում Սիրիայի անդամակցության վերականգնումը կնպաստի արաբների ավելի նշանակալի դերին հետպատերազմյան վերակառուցման գործում:
Ալ Միկդադն ու Հուսեյնը բանակցությունների ընթացքում քննարկել են երկու հարևան պետությունների ինքնիշխանության ամրապնդման և ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի համատեղ քայլերը։ Սիրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի աջակցությամբ Իդլիբ նահանգի հյուսիսարևմտյան նահանգում ծայրահեղական խմբավորումներից մաքրելու հարցում, որոնց աջակցում է Թուրքիան։
«Երկրի հյուսիս-արևելքում խնդիր է դրված շուտափույթ ավարտին հասնել սիրիական մի քանի շրջանների անօրինական ամերիկյան օկուպացմանը»,- ընդգծել է նա։
Սիրիայի արտգործնախարարը Բաղդադ է ժամանել շաբաթ երեկոյան։
Մայիսի 19-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը 2010 թվականից ի վեր առաջին անգամ մասնակցել է Արաբական լիգայի գագաթնաժողովին։ Իսկ ավելի վաղ Արաբական լիգայի խորհուրդը որոշում կայացրեց վերադարձնել Սիրիային լիիրավ անդամությունը տարածաշրջանային կազմակերպությանը, որը դադարեցվել էր 2011 թվականի նոյեմբերին։
18:23 18.06.2025
Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ ենՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […] ...
18:16 18.06.2025
28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել էԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...
18:10 18.06.2025
«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերըՀայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...
17:51 18.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...
17:39 18.06.2025
Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովըՀունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...