14:14 08.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգային երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ազատ Ղարիբյանի և ՀՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանի ծննդյան 100-ամյակներին։
Պարային գեղեցիկ զույգին նվիրված համերգները նախաձեռնել են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը և «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը։
Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, նույն համերգային ծրագիրը կկայանա Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Համերգային ծրագրերի ընթացքում կներկայացվեն Ազատ Ղարիբյանի պարային բեմադրությունները:
Նշենք, որ բալետի արտիստ, պարուսույց Ազատ Ղարիբյանը 1962 թ. եղել է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը, իսկ 1963-83 թթ.՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը: 1959 թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պարարվեստի ուսումնարանում բացվել է ժողովրդական պարի բաժին, որը ղեկավարել է երկար տարիներ՝ ստեղծելով հայկական պարի ուսուցման ծրագիր: 1986 թ. ստեղծել է «Կռունկ» պարային համույթը, որի համար նա բեմադրել է լավագույն պարային համարներ՝ Ա․ Բաբաջանյանի երաժշտությամբ «Էլեգիա», Կոմիտասի «Մոկաց հարսներ», Խ․ Ավետիսյանի «Հուշեր», Մ. Փրիդոնյանի «Հայոց աղջիկներ», ժողովրդական երաժշտությամբ «Հարսանիք», մեկ գործողությամբ «Քաջ Նազար» բալետը, Սայաթ-Նովայի երաժշտությամբ զուգապար, ազգագրական պարերի շարաններ:
1956 թ. Ազատ Ղարիբյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1980 թ.՝ ժողովրդական արտիստի կոչման։
Բալետի արտիստ, պարուսույց Թերեզա Գրիգորյանը 1955 թ. Երևանի պարարվեստի ուսումնարանում հիմնել է դերասանի վարպետություն առարկան: 1956 թ. մասնակցել է Մոսկվայում կայացած հայ արվեստի տասնօրյակին, որտեղ կատարել է Գոհարի դերը Գ. Եղիազարյանի «Սևան» բալետում, Շամիրամի դերը՝ Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի ինտերմեդիայում և արժանացել «Պատվո նշան» շքանշանի: 1972-74 թթ. նա եղել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավարը: 1974-2004 թթ. ղեկավարել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը, 1980 թ.` Երևանի թատերական ինստիտուտի բեմական շարժման ամբիոնը (1995 թ.-ից` դոցենտ): 1981 թ. արժանացել է երկրորդ «Պատվո նշան» շքանշանին: 1986 թ. Ազատ Ղարիբյանի հետ հիմնել է «Կռունկ» պարային անսամբլը, իսկ ամուսնու մահից հետո շարունակել է ղեկավարել անսամբլը: 1963 թ. Թերեզա Գրիգորյանն արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1968 թ.` ժողովրդական արտիստի կոչման:
12:23 18.06.2025
IRIB. Իրանը խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական անօդաչու թռչող սարքըԻրանի ՀՕՊ համակարգերը Սպահանի երկնքում խոցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի Hermes մարտավարական հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) թղթակիցը՝ ցույց տալով խփված ինքնաթիռի մնացորդները։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքն օգտագործվել է թիրախի նշանակման համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն է սկսել Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Մեկ […] ...
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանելԿրկնակի օլիմպիական չեմպիոն, շվեդ ձողացատկորդ Արման Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել: Ստոկհոլմում կայացած Ադամանդե լիգայի երկրորդ փուլում Դյուպլանտիսը առաջին փորձով գրանցել է 6.28 մետր արդյունք: ...
11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...