ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին կոչ է արել հասցեական գնահատական տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.04 oC

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին կոչ է արել հասցեական գնահատական տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

15:52 08.06.2023

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում:

Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։ Գրիգորյանը նաև նշել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը և այն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը հիմնավոր չէ:

Քարտուղար Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին հստակ և հասցեական գնահատական տալ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ապրող 120 հազար հայերը չենթարկվեն էթնիկ զտումների։ Այս համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմի ստեղծումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

19:26 15.05.2025

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը: Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման […] ...

Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի. գործադիրի որոշումները

19:22 15.05.2025

Գյուղտեխնիկա ձեռք բերելու համար լիզինգի աջակցության գումարը կկրկնապատկվի. գործադիրի որոշումները

Կրկնապատկվելու է տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի՝ լիզինգի աջակցության ծրագրից: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նրա խոսքով, ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 մլն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա […] ...

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 10 պատանի և 1 խմբավար

19:14 15.05.2025

«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցի 10 պատանի և 1 խմբավար

Արդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաեւ Հայաստանը: Հունիսի 20-ից հուլիսի 6-ն ԱՊՀ երկրների ձեւաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագրին մասնակցելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ անցկացվել է մրցույթ, որի արդյունքում ընտրվել է 10 մասնակից եւ […] ...

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն

19:06 15.05.2025

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն

«Սամպդորիան» Բ Սերիայի 38-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Յուվե Ստաբիայի» հետ ու նահանջել է իտալական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Ակումբը, որը 1992-ին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջին անգամ C Սերիայում թիմը խաղացել է 79 տարի առաջ: Աղյուսակի 18-րդ տեղը զբաղեցնող «Սամպդորիայի» հետ 3-րդ դիվիզիոն են նահանջում նաև «Ցիտադելան» ու «Կոսենցան»: ...

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

18:52 15.05.2025

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […] ...

Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնել

18:48 15.05.2025

Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնել

Ֆրանսիայի Լիգա 1-ի հաղթողը մոտ ապագայում հնարավոր է՝ որոշվի չեմպիոնական փլեյ-օֆֆի միջոցով։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մի շարք բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է քննարկվեն երկրի Սենատում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը զբաղվելու է Լիգա 1-ի հարցով։ Առաջարկվել է առաջնության վերջին տուրից հետո անցկացնել հատուկ փլեյ-օֆֆ, որին […] ...

BACK_TO_TOP