12:05 15.05.2025
Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։
Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։
Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները պատմական հենք ունեն և լավ հիմք են հանդիսանում կրթության ոլորտում համագործակցությունը խթանելու համար։ Նա պատվիրակության անդամներին ներկայացրել է կրթության ոլորտում Եթովպիայի բարեփոխումները՝ առաջարկելով դիտարկել դրա շրջանակում երկու երկրների միջև համագործակցության հաստատումը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Հայաստանն ու Եթովպիան ունեն երկարատև պատմական հարաբերություններ: Նա առանձնահատուկ կարևորել է գյուղատնտեսության, բժշկության, ԲՏՃՄ և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կրթագիտական համատեղ ծրագրերի իրականացումը և երկկողմ համագործակցության զարգացումը, ՀՀ և Եթովպիայի բուհերի և գիտական հաստատությունների միջև գործընկերության հաստատումը, ինչպես նաև դասախոսների, հետազոտողների ու ուսանողների փոխանակման ծրագրերի, առցանց և առկա ձևաչափերով համաժողովների, փորձի փոխանակման և մասնագիտական աջակցության ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև հետազոտությունների ոլորտում համագործակցության հարցերին։
Եթովպիայի կրթության նախարարն անդրադարձել է հայկական դպրոցի մասնաշենքին, որը կարող է դիտարկվել որպես կրթամշակութային, թվային կրթության և գերազանցության կենտրոնի ձևաչափով գործունեության հարթակ: Այս համատեքստում կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու համագործակցության հայեցակարգային հնարավորությունները։
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվում են տարաբնույթ նախաձեռնություններ՝ Էրազմուս+ և Հորիզոն ծրագրերի շրջանակում։ Նախարարի տեղակալը հայտնել է նաև, որ ներկայում Հայաստանում կրթական համակարգն անցնում է վերափոխումների մեծ փուլ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Երևանի պետական և Ադիս Աբեբայի համալսարանների միջև համագործակցության զարգացումը։ Եթովպական կողմը հայտնել է նաև Օրոմիայի պետական համալսարանի հետ փոխհամագործակցության հնարավորության մասին։ Կարևորվել է բժշկական կրթությունը. քննարկվել են կրթաթոշակային և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ունենալով միջազգային հավատարմագրում, պատրաստ է փոխանցել իր փորձը եթովպական կողմին՝ բժշկական կրթությունը զարգացնելու ուղղությամբ։
Կողմերը քննարկել են նաև Ադիս Աբեբայի համալսարանի հենքի վրա հայագիտության ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, որը խթան կհանդիսանա միջբուհական համագործակցության զարգացման համար։
Համագործակցություն մշակույթի և սպորտի բնագավառներում
ԵԴԺՀ այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Եթովպիայի մշակույթի և սպորտի նախարար Շևիտ Շանկա Շաշիգոյի հետ՝ քննարկելու համագործակցությունը մշակույթի և սպորտի բնագավառներում։
Մասնավորապես՝ քննարկվել են մշակութային միջոցառումների, ինչպես նաև ստեղծագործական արդյունաբերության, մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և ձեռքբերումները՝ պատրաստակամություն հայտնելով զարգացնելու փոխհամագործակցությունը, որը կներառի նաև փորձի փոխանակում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում Հայաստանի փորձառությունը, որը եթովպական կողմին նույնպես հնարավորություն կընձեռի զարգացնելու միջմշակութային երկխոսությունը երկու պետությունների միջև։ Եթովպիայի մշակույթի և սպորտի նախարարը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ հնարավորության համար և վստահեցրել, որ նախարարությունների միջև արդյունավետ համագործակցությունը կնպաստի նաև երկու պետությունների հարուստ մշակույթը լավագույնս ներկայացնելուն: Նրա խոսքով՝ մշակույթի ոլորտում երկխոսության հարթակի ստեղծումը լրացուցիչ և կարևոր հնարավորություն է մշակութային կառույցների համար։
Կողմերն ընդգծել են հայկական սփյուռքի դերն ու կարևորությունը, որի հետքը մինչ օրս տեսանելի է և բարձր է գնահատվում Եթովպիայում։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ֆիլմարտադրության բնագավառին՝ առաջարկելով այս ոլորտում համագործակցությունը նույնպես դիտարկել որպես Եթովպիայի մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության ուղղություն։
Քննարկվել են նաև մշակույթի թվայնացմանն առնչվող հարցեր, որի բավականին մեծ փորձառություն ունի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Արթուր Մարտիրոսյանը հայտնել է նաև Մատենադարանի հետ համագործակցության հնարավորության մասին, որը պատրաստ է եթովպական կողմին ներկայացնել ձեռագրերի վերականգնման և պահպանման բնագավառում իր փորձը։
Նշվել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան նաև սպորտի բնագավառում: Եթովպական կողմը ներկայացրել է աթլետիկայի ուղղությամբ իր հաջողված փորձը՝ պատրաստակամություն հայտնելով զարգացնելու համապատասխան ֆեդերացիաների միջև համագործակցությունը։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է շախմատի ոլորտում Հայաստանի փորձը, որը դասավանդվում է որպես պարտադիր առարկա տարրական դասարաններում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համապատասխան մարզաձևերի ֆեդերացիաների միջև կապերը զարգացնելու, ինչպես նաև համատեղ մարզական միջոցառումներ, մարզիկների և մարզիչների համար վերապատրաստման ծրագրեր անցկացնելու հարցում։
Աֆրիկյան պետություններում հայկական սփյուռքի մեծ և կարևոր դերակատարությունը
Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության նախագահ Մահմուդ Ալի Յուսսուֆի հետ։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի և աֆրիկյան պետությունների միջև համագործակցության զարգացումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում։ Արթուր Մարտիրոսյանը բարձր է գնահատել Աֆրիկյան միության և դրա անդամ պետությունների հետ համագործակցությունը և կարևորել գործընկերության ամրապնդումը տարբեր ոլորտներում:
Նշվել է՝ կարևոր քայլերից է Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական (ռեզիդենտ) դիտորդի նշանակումը։ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ պատմականորեն մի շարք աֆրիկյան պետություններում հայերը մեծ ներկայություն են ունեցել, որոնց ընդունել են՝ որպես հասարակության անբաժանելի մաս: Արթուր Մարտիրոսյանը հայտնել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և նորարարության բնագավառներում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ պատրաստակամություն հայտնելով ձեռքբերված փորձառությունը կիսել աֆրիկյան պետությունների հետ։
Աֆրիկյան միության նախագահը ողջունել է պատվիրակությանը և ընդգծել աֆրիկյան պետություններում հայկական սփյուռքի մեծ և կարևոր դերակատարությունը, որն առանձնահատուկ արտացոլված է Եթովպիայում։ Նա ընդգծել է թվային հարթակների ստեղծման կարևորությունը կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում, որի համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի և աֆրիկյան պետությունների միջև համագործակցության հեռանկարները։ Նախագահը նշել է, որ Հայաստանի և Աֆրիկյան միության միջև փոխհամագործակցությունը հնարավոր է դիտարկել նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակում՝ հավելելով, որ Աֆրիկյան միությունը բաց է Հայաստանի հետ ցանկացած համագործակցության համար։
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ 2027 թվականին Հայաստանում կանցկացվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը, որը հնարավորություն կընձեռի նաև ակտիվացնելու ֆրանկոֆոն երկրների մասնակցությունը փոխհամագործակցության տարաբնույթ ծրագրեր իրականացնելու համար։
Մահմուդ Ալի Յուսսուֆն անդրադարձել է ուսանողների կրթաթոշակային ծրագրեր իրականացնելու կարևորությանն ու հնարավորություններին։ ՄԿՈՒ ոլորտը և STEM կրթությունը նույնպես կարևորվել են համատեղ ծրագրեր իրականացնելու համատեքստում։ Աֆրիկյան միության նախագահը ողջունել է Երևանի բուհերից մեկում Աֆրիկագիտության կենտրոն ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը՝ նշելով միության հանձնաժողովի պատրաստակամությունն աջակցելու կարևոր նախաձեռնությանը։
Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը, ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, Երևանի պետական համալսարանի գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջազգային կապերի ղեկավար Քրիս Շահինյանը, «Արմաթ գլոբալ»-ի համահիմնադիր Նունե Հովհաննիսյանը։
18:36 15.05.2025
Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասինՀամայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում, կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։ Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկրարարական վարչության Գուգարքի […] ...
18:30 15.05.2025
Կական կարող է ընդգրկվել Անչելոտիի մարզչական շտաբումԼեգենդար ֆուտբոլիստ Կական կարող է ընդգրկվել Կառլո Անչելոտիի` Բրազիլիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իտալացի մասնագետը ցանկանում է, որ Կական լինի իր օգնականներից մեկը։ Անչելոտին արդեն կապ է հաստատել նախկին ֆուտբոլիստի հետ։ Կական Անչելոտիի գլխավորությամբ հանդես է եկել «Միլանում» և Մադրիդի «Ռեալում»։ 65-ամյա Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը կստանձնի մայիսի վերջին: ...
18:24 15.05.2025
Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ալբանիա` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին: Այցը մեկնարկել է Հայաստանի և Ալբանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Էդի Ռամայի հանդիպմամբ: Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է ՀՀ վարչապետի այցը Տիրանա և նշել, որ չնայած նրան, որ այցը միջազգային գագաթնաժողովի շրջանակում է` այսօրվա հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների […] ...
18:19 15.05.2025
Առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա ԳասպարյանԷջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Վաղարշապատ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, Արդեն հեռավոր թվացող 2018 թվականի հունիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեցի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և այդ օրվանից սկսվեց յոթամյա խելահեղ ճամփորդություն՝ լի դժվարություններով, փորձություններով, խոչընդոտներով, բայց միևնույն ժամանակ արժեքավոր նվաճումներով, հաղթանակներով ու […] ...
18:12 15.05.2025
Մի՛ լռիր, հաղորդի՛ր, փոխի՛ր. Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն թեժ գիծ է գործումՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում արդեն գործում է թեժ գիծ, որի միջոցով կարող եք շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035: «Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, […] ...
18:06 15.05.2025
Ալեքսանդր Աղաբեկյանը որոնվում է որպես անհետ կորածՆԳՆ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Ալեքսանդր Աղաբեկյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կումայրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...