«Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

«Խոսող կտավներ». Սարյանի նկարները հասանելի կդառնան տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

14:57 09.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Սարեր» մշակութային կազմակերպությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագիծը, որի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Մարտիրոս Սարյանի կտավները:

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կկայանա հունիսի 28-ին` ժամը 17:00-ին, Սարյանի տուն-թանգարանում:

«Խոսող կտավներ» ներառական նախագծով հնարավորություն կընձեռվի դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճեններին՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված:

Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավելն է։

Ծրագրի շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուից Մարտիրոս Սարյանի 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ՝ Պաննո «Հայաստան» (1964 թ.), Արագած (1925 թ.), Կոստանդնուպոլսի շները (1910 թ.), VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ (1956 թ.), Դեպի աղբյուր (1928 թ.), Երևանյան բակը գարնանը (1928 թ.)։

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։

Յուրաքանչյուր շոշափելի կտավ լրացվում է տիֆլոմեկնաբանություններով։ Տիֆլոմեկնաբանությունը հակիրճ տեղեկություն է, որը հատուկ պատրաստված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար՝ փոխարինելու տեսողական տեղեկությունները։

Նշենք, որ նախագծի հնչյունային ռեժիսորն է կոմպոզիտոր Վահան Նահապետյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական պիլոտային նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել էին պատկերասրահում ներկայացվող 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ: Հաշվի առնելով ներառական նախագծի նկատմամբ հետաքրքրությունը՝ այս տարի որոշվել է նաև ստեղծել տիֆլոմեկնաբանություններ անգլերեն և ռուսերեն տարբերակներով՝ Սարյանի Պաննո «Հայաստան» կտավի համար։ Տիֆլոմեկնաբանությունները ստեղծվել են նախագծի գործընկեր Արարատ թանգարանի հետ՝ միջթանգարանային համագործակցության շրջանակում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը  «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

15:11 11.08.2025

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

14:57 11.08.2025

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

14:48 11.08.2025

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...

Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

14:40 11.08.2025

Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

Շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

14:32 11.08.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...

BACK_TO_TOP