19:39 09.06.2023
Ամենատարեց երգչուհին 90 տարեկան է, իսկ ամենակրտսերը՝ 66․․․ Նրանք մոտ երկու տարի առաջ Գյումրիում ստեղծված «Մարջան» երգչախմբի անդամներն են։ 10 տարեց կանանցով շաբաթը երկու անգամ գալիս են փոքր ու համերաշխ երգչախմբում երգելու։ Իրենց ջահել տարիների հին ու մոռացված երգերն են կատարում, նաև այնպիսի լիրիկական ստեղծագործություններ, որոնք սիրում են լսել բոլոր սերունդները։
«Մարջան» երգչախմբի ամենատարեց երգչուհին 90-ամյա Բեթղեհեմ Պողոսյանն է։ Երգ ու երաժշտություն միշտ է լսում, սիրում է մեր ժողովրդական ու աշուղական երգերը, և հաճախակի ինքն իր համար մրմնջացել է սիրելի երգերը։ Երկու տարի առաջ եկավ ու սիրեց ստեղծագործ միջավայրը։
«Գալիս ենք, երգում ենք, ուրախանում ենք ընչի գոհ չեմ էղնի, շատ գոհ եմ, շատ էլ լավ է»,-պատմում է Բեթղեհեմ Պողոսյանը։
90-ամյա Բեթղեհեմ տատն ասում է, որ ինչ սկսել է երգել, իրեն ավելի ջահել ու առույգ է զգում։ Պատկառելի տարիքում է, թեև մի քիչ դժվարանում է քայլել, բայց երբեք բաց չի թողնում երգչախմբի փորձերը։ Շաբաթը երկու անգամ գալիս է Շիրազի տուն-թանգարան՝ փորձերի։ «Մարջան» երգչախմբում տատիկների օրն անցնում է աշխույժ ու ուրախ մթնոլորտում։ Մտերմացել են, դարձել մեկ ընտանիքի պես։
«Ըսիկ մեզի համար շատ գեղեցիկ խումբ է, ուրախ ենք, երջանիկ ենք, որ օրմ իրար չենք տեսնի ինչղ օր խելագար էղնինք։ Ես փոքր չեմ՝ 78 տարեկան եմ, լավ է շատ ուրախ եմ, ես ընձի ըմբես երիտասարդ կզգամ․․․»,- ասում է երգչախմբի անդամ Քնարիկ Հովհաննիսյանը։
72-ամյա Մանիկ Բաբելյանը երգչախմբի դաշնակահարն է, երաժշտական կրթություն ստացել է թավջութակի բաժնում, երկար տարիներ նվագել է։ Հիմա տիկին Մանիկը և՛ դաշնամուր է նվագում, և՛ երգում՝ երաժշտական կրթությունն է այս հարցում օգնում է։
«Գուզենք շատցնենք մեր ռեպերտուարը, համերգներով ծերանոց ենք գնացել, ուրախացրել ենք ծերերին։ Մարդիկ կան չեն հասկանում, ասում են էդ տարիքին գնում, երգում եք։ Ես անհարմար չեմ զգա, ավելի հպարտ կզգամ, որ մեր քաղաքի անունը կպահեմ»,- ասում է Մանիկ Բաբելյանը։
«Մարջան» երգչախումբը ստեղծվել է Գյումրիի Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ցուցանմուշների պատասխանատու Մարինա Մանուչարովայի նախաձեռնությամբ, նա էլ ղեկավարում է երգչախումբը:
«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը և Շիրազի թանգարանը միասին ծրագիր ունեին, ծրագիրը կոչվում էր երաժշտական թերապիա, էդ ժամանակ ահագին երիտասարդներ, տարեցներ եկան էստեղ սկսեցին երգեր սովորել, երգեցինք։ Ծրագիրն ավարտվեց, դրանից հետո միտք ծագեց, որ կարելի է տարեցների երգչախումբ ստեղծել և ես իրագործեցի իմ երազանքը»,-պատմում է «Մարջան» երգչախմբի ղեկավար Մարինա Մանուչարովան։
Երգչախումբ ձևավորելը հեշտ չէր, տարեցները սոցիալական կենտրոնի շահառուներն են եղել, նրանք ոգևորությամբ են ընդունել երգչախմբի ղեկավարի առաջարկը և միասին՝ համատեղ ուժերով, ձևավորել են ստեղծագործական խումբ։
«Իրենց համար բավականին բարդ է, քանի որ ոչ մեկը չի երգել, չեն ներկայացել հանրությանը։ Բավականին դժվար աշխատանք է տարվել թե՛ խոսքերը սովորելու ժամանակ, թե՛ երաժշտությունը ընկալելու ժամանակ, բայց կարողացել ենք, ստացվել է»,- ասում է «Մարջան» երգչախմբի ղեկավար Մարինա Մանուչարովան։
Առայժմ երգչախումբը տասը անդամ ունի, երգացանկը փոքր է, բայց աշխատում են նոր երգեր ընդգրկել՝ ժողովրդական և գուսանական։ Տատիկների խումբը նոր անդամներով համալրելու նպատակներ էլ ունեն, միայն թե երգող պապիկներ գտնել դեռ չի հաջողվել: «Մարջան»-ը մի քանի համերգներ արդեն ունեցել է Գյումրիում։
15:11 11.08.2025
Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...
14:40 11.08.2025
Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակըՇվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...
14:32 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...