Ուսուցումը դարձնել կենսակերպ. Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

Ուսուցումը դարձնել կենսակերպ. Ժաննա Անդրեասյան

17:27 09.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունեցել ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ:

«Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։

Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության խնդրի առաջնային նշանակությունը ողջ աշխարհում։ Կրթությունը հաճախ դիտարկվում է որպես աղքատության դեմ պայքարի հիմնական միջոցներից մեկը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացման, ժողովրդավարական զարգացման դեմ ուղղված սպառնալիքների, աղետների և ռիսկերի, նոր մարտահրավերների լուծում։

Սակայն նշված խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը հաճախ կասկածի տակ է դրվում․ այս խնդիրն ավելի ակնառու դարձավ կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում։ Ավելի քան մեկուկես միլիարդ սովորողներին ուսումը շարունակելու հնարավորությունից զրկած նոր կորոնավիրուսային վարակի բռնկումն ավելի տեսանելի դարձրեց կրթական համակարգի խնդիրները՝ օրակարգ ներմուծելով կրթության հայեցակարգի վերափոխման անհրաժեշտությունը։

Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքները և ստեղծագործ մտածելակերպը սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի են դարձել։ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հիմքում այդ հայեցակարգն է դրված, որը նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում՝ փոխկապակցված միջոցառումների իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացման զգալի ներդրումներին։

Ժամանակակից զարգացած և զարգացող երկրներում արդեն կարծիք է հաստատվել, որ ամենաշահավետ ներդրումը ուսուցումն է և կառավարման կադրերի մասնագիտական պատրաստումը․ չէ՞ որ միայն այդ խնդիրը լուծելով՝ կարելի է բարձրացնել տնտեսական ձեռքբերումների մակարդակը, հաղթահարել աղքատությունն ու ճգնաժամերը։ Հարկ է նշել, որ կադրերի պատրաստման ոլորտում կարևոր դեր է հատկացվում հենց կրթական գործընթացին։

Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնիրացման զարգացմանը։ Տվյալ հայեցակարգը պահանջում է ֆորմալ կրթության համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև ոչ ֆորմալ լրացուցիչ և շարունակական կրթության նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում՝ շեշտը դնելով կրթական համակարգը մարդու համար ողջ կյանքի ընթացքում ուսումնական միջավայրի վերածելու հանգամանքի վրա։

Արդի աշխարհում ավելի հաճախ է քննարկվում կրթության իրավունքը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուսուցումը դարձնել կենսակերպ, ինչը համապատասխանում է «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության» տեսլականին։ Արդյունավետ ուսումնառության միջավայրի որակյալ հասանելիությունը դառնում է անհատական կարողությունների զարգացման համար հիմնական հարթակ, ինչը, իր հերթին, ապահովում է ուսումնառության՝ որպես հասարակական բարիքի իրացման երաշխիքը։

Կրթության զարգացման ռազմավարական փաստաթղթի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Կայուն զարգացման 4-րդ նպատակը, որին հասնելու համար նախատեսված են հետևյալ ուղղությունները․

Ստեղծել համընդհանուր ներառական անհատակենտրոն կրթական միջավայր, որը ՀՀ ողջ տարածքում մարդկանց ընձեռելու է որակյալ և արդյունավետ կրթական ծառայություններ՝ մարդու կյանքի բոլոր փուլերում՝ հարմարեցված իր անհատական զարգացման և անձնական որակներին։
Բարձրացնել կրթության ներգործությունը և արդյունավետությունը, ինչը ապահովելու է ռեսուրսների (մարդկային ռեսուրսները ներառյալ) առավելագույն, օպտիմալ և արդյունքի միտված բաշխումը, բարձրացնելու համակարգի կազմակերպական, ֆինանսական և կառավարչական ներգործությունը։
Միջազգայնացնել և արտահանել կրթական ծառայությունները և արտադրանքը, որը պետք է նպաստի Հայաստանի կրթական համակարգի՝ միջազգային կրթական տարածքում ամբողջական ինտեգրմանը։
Պետք է ընդգծել յուրաքանչյուր փոլում որակյալ կրթական ծառայությունների համալրված և բազմազան կիրառման հասանելիության ապահովման անհրաժեշտությունը՝ կյանքի որակի զարգացման և զգալի բարձրացման նպատակով։ Այդ ուղղություններն ավելի նպատակահարմար են դարձնում թվային և այլ գործիքների ներդրումը՝ համակարգի ուսուցման արդյունավետ և ստեղծագործական վերափոխման համար՝ արդյունավետ կառավարման, համակարգի մասնակիցների միջև դերերի և պատասխանատվության բաշխման, ինչպես նաև կառավարման նոր որակի հաշվին։

Հասարակական և ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է հետևյալ խնդիրների լուծումը՝

  • ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի համատարած հասանելիության ապահովում,
  • կրթական ենթակառուցվածքի ապահովում՝ նորարարական-տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ,
  • կրթության կազմակերպման ոլորտում անհատակենտրոն մեխանիզմների կատարելագործում,
  • կոմպետենցիաների և ուսուցման արդյունքների հիման վրա կրթության կազմակերպում,
  • կրթության պետական ստանդարտների և հիմնական ուսումնական ծրագրերի կատարելագործում,
  • բարձրորակ և լավ պատրաստված, ժամանակակից մեթոդներ իմացող և կիրառող դասավանդող կադրերի ապահովում,
  • կրթական ռեսուրսների և ուսումնամեթոդական նյութերի որակական բարելավում,
  • ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան կրթության որակի գնահատման հուսալի և առարկայական համակարգի ներդնում՝ ուսումնական գործընթացի և կրթական միջավայրի գնահատումը ներառյալ։

Կրթության զարգացմանն ուղղված փոխկապակցված քայլերի շնորհիվ Հայաստանը կարող է արտահանել իր կրթական արտադրանքը նորարարական և կրթական ծառայությունների և արտադրանքի տեսքով։

Ցանկանում եմ հատուկ շեշտել կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջողված փորձի կիրառման կարևորությունը։ Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են հստակ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները։

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել միջազգային ֆորումի կազմակերպիչներին՝ կրթության զարգացման հարցերը և համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու նպատակով կառուցողական քննարկման հնարավորություն ընձեռելու համար։
Շնորհակալություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն Սարգսյան

21:00 12.07.2025

Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն Սարգսյան

Աբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համար

20:53 12.07.2025

AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համար

Թուրքական «Լեման» երգիծական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը նախկինում հրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, ձերբակալվել է Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալուն պես, հաղորդում է Agence France-Presse-ը։ Հունիսի վերջին Թուրքիայում «Լեմանի» խմբագրության դեմ հետաքննություն էր սկսվել՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար, չորս մարդ ձերբակալվել էր, հրատարակչության գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացվել, անկարգություններ էին սկսվել, իսկ հավատացյալները սոցիալական ցանցերում […] ...

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ

20:41 12.07.2025

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ

Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրին

20:31 12.07.2025

Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրին

Կատարի և Եգիպտոսի միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կմտցնի Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ իսրայելցի բանակցողների կողմից ներկայացված Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ծրագրում, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կկատարի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման քարտեզներում», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Իսրայելը կարող է թարմացված […] ...

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

20:20 12.07.2025

Իտալիան շարունակում է հույսը դնել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ համաձայնության վրա

Իտալիայի կառավարությունը շարունակում է հույսը դնել Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերաբերյալ հավասար համաձայնության հասնելու վրա և կոչ է անում խուսափել առևտրային բախումից, ասվում է վարչապետ Ջորջիա Մելոնիի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ «Մենք հույսը դնում ենք բոլոր կողմերի բարի կամքի վրա՝ հավասար համաձայնության հասնելու համար, որը կամրապնդի Արևմուտքը, հաշվի առնելով, որ, հատկապես ներկայիս պայմաններում, իմաստ […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

20:12 12.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր […] ...

BACK_TO_TOP