20:35 10.06.2023
Բելգիական հովիվ Ուիլսոնը օգնել է գտնել երեխաներին, ովքեր 40 օր անցկացրել են Կոլումբիայի ջունգլիներում, BluRadio-ին ասել է որոնման մասնակից Կառլոս Վիլեգասը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են մի քանի շներ։ Փրկարարը նշել է, որ որոնողական աշխատանքները դժվարացել են։ Ամեն օր մարդիկ վտանգի տակ էին հայտնվել՝ հանդիպելով տարբեր կենդանիների, թունավոր բույսերի, փրկարարները ոտքից գլուխ անընդհատ թրջվել են։ Բացի դրանից, Կոլումբիայում գործող զինված խմբավորումների անդամների հետ բախվելու վտանգ կար։ Շներին ուղարկել են թավուտ, ուր մարդ չէր կարող գնալ։ Ուիլսոնին ուղարկել են այս վայրերից մեկը՝ կորցնելով տեսադաշտից։ Որոշ ժամանակ անց շունը հայտնվել է մարդկանց առջև 30-40 մետր հեռավորության վրա։
«Այո, նա դարձավ (որոնումների առանցքային ֆիգուրը – խմբ.): Նա նայեց մեզ այնպես, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, իսկ հետո նորից անհետացավ ջունգլիներում», – ասել է Վիլեգասը:
Այսպես, ըստ փրկարարի, Ուիլսոնը որոնողական աշխատանքների մասնակիցներին «ակնարկ» է տվել։ Նախնական տվյալներով՝ շունը գտել է երեխաներին ու որոշ ժամանակ նրանց հետ է եղել։ Բայց երբ փրկարարները գտել են երեխաներին, Ուիլսոնն այլևս նրանց հետ չի եղել: Նա գնացել էր։
Նախօրեին ջունգլիներում ողջ են գտել չորս երեխաների, որոնք մայիսին կործանված Cessna 206 ինքնաթիռի ուղեւորներն էին եւ 40 օր անցկացրել են ջունգլիներում։ Նրանք 13, ինը, չորս և մեկ տարեկան են։ Երեխաներ տեղացի ընտանիքից են:
Cessna 206 ինքնաթիռը, որը թռչում էր Araraquara-ից Սան Խոսե դել Գուավիար, երկրի հարավում գտնվող Կակետա դեպարտամենտում, հաղորդել է շարժիչի խափանումների մասին և ահազանգ է հնչեցրել մայիսի 1-ին: Այն հայտնաբերվել է ավելի քան 370 ժամ որոնումներից հետո։ Օդանավում գտնվել է օդաչուի մարմինը, սակայն վեց ուղևորներ, որոնցից չորսը անչափահասներ են եղել, ինքնաթիռի սրահում կամ մերձակայքում չեն եղել: Ըստ Tiempo-ի՝ հետագայում հայտնաբերված երկու մարմինները պատկանում են երկրորդ օդաչու Հերման Մենդոզային և ուղևոր, չորս երեխաների մայր Մագդալենա Մուկուտուիին:
17:50 06.08.2025
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...
17:42 06.08.2025
Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարումՓարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...
17:35 06.08.2025
Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...
17:25 06.08.2025
Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...
17:17 06.08.2025
«Ռեալը» նոր «9» համար կունենաՄադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...
17:00 06.08.2025
Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներՕգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...