17:16 12.06.2023
Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխադարձ առեւտրի, ներդրումների ծավալների մեծացմամբ տնտեսական ինտեգրման զարգացման, ներդրումային գրավչության բարձրացմանը եւ երրորդ երկրների հետ միության առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Ընկերության կանոնադրության միջեւ առկա են ընկերության համահիմնադիր հանդիսացող Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը: Կառավարության հեղինակած ««Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 12-ի նիստում:
Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւանում, մշակվել է բազմակողմ միջազգային պայմանագրերի ձեւաչափով, որով կարգավորվում են ընկերության ստեղծման եւ գործունեության հարցերը: Ընկերությունը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվում է ԵԱՏՄ փոխադարձ եւ արտաքին առեւտրի խթանման, համատեղ կոոպերացիոն նախագծերի եւ ներդրումների իրագործման նպատակով:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը խնդրել է պարզաբանել «Հայաստանի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթները»:
«Առեւտրաշրջանառությունը ՀՀ եւ ԵԱՏՄ երկրների միջեւ կտրուկ աճում է: 2023 թվականի առաջին հինգ ամսում նախորդ տարվա համեմատ աճել է մոտ երկու անգամ: Մեզ անհրաժեշտ է նոր գործիքակազմ` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու համար: Միջազգային վերաապահովագրական ընկերությունները չեն աշխատում ԵԱՏՄ երկրների հետ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ունենալ վերաապահովագրական ընկերություն ԵԱՏՄ շրջանակում»: Ի պատասխան Վաղարշակ Հակոբյանի հարցին, թե որքան կկազմի հավելյալ բեռը պետական բյուջեի վրա` Նարեկ Տերյանը նշել է, որ կապիտալի ներդրումը կազմում է 450 մլն ՌԴ ռուբլի: Նա հավելել է, որ արտահանման ծավալների կտրուկ աճով է պայմանավորված նախագծի հրատապությունը:
Նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության եզրակացության մեջ նշվում է, որ համաձայնագիրը պարունակում է ՀՀ օրենսդրության տեսանկյունից մի շարք խնդրահարույց նորմեր, որոնց մասին մանրամասն ներկայացրել է ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը:
Ըստ նրա` «Եվրասիական վերաապահովագրական ընկերության հիմնադրման մասին» համաձայնագիրը թեեւ պարունակում է ՀՀ օրենքներին հակասող նորմեր, սակայն չի պարունակում օրենքի փոփոխություն կամ օրենքի ընդունում նախատեսող նորմեր: Համաձայնագրով ընկերության եւ ընկերության անդամների համար սահմանված են մի շարք արտոնություններ եւ անձեռնմխելիություններ, որոնք խնդրահարույց են մեր օրենսդրության տեսանկյունից: Համաձայնագրի որոշ դրույթներ հակասում են նաեւ Հարկային օրենսգրքի մի շարք դրույթներին:
Անահիտ Աբրահամյանը նշել է, որ համաձայնագիրը կարող է վավերացվել, սակայն ընկերությունը չի օգտվելու համապատասխան արտոնություններից: Նա հավելել է, որ համաձայնագիրը քննարկվել է Արդարադատության նախարարության հետ եւ բոլոր առաջարկություններն ընդունել է Էկոնոմիկայի նախարարությունը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
21:22 12.07.2025
Al Arabiya. Ուիթքոֆը դեռևս չի մասնակցել Ղազայի շուրջ բանակցություններինԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը դեռևս չի մասնակցում Կատարի մայրաքաղաքում ընթացող Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը պլանավորում է Դոհա ժամանել միայն այն ժամանակ, երբ խորհրդակցությունները հասնեն իրենց եզրափակիչ փուլին։ Հեռուստաալիքը հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այժմ փոփոխություններ է կատարում ՄԱԿ-ի միջոցով անկլավին տրամադրվելիք մարդասիրական օգնության […] ...
21:11 12.07.2025
Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին Լիբանանի հարավում գտնվող Խիյամ շրջանում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։ «Խիյամի շրջանում գտնվող տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի բանակը շաբաթ օրը հայտարարեց, որ Լիբանանի Խիյամ շրջանում […] ...
21:00 12.07.2025
Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն ՍարգսյանԱբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:53 12.07.2025
AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համարԹուրքական «Լեման» երգիծական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը նախկինում հրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, ձերբակալվել է Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալուն պես, հաղորդում է Agence France-Presse-ը։ Հունիսի վերջին Թուրքիայում «Լեմանի» խմբագրության դեմ հետաքննություն էր սկսվել՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար, չորս մարդ ձերբակալվել էր, հրատարակչության գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացվել, անկարգություններ էին սկսվել, իսկ հավատացյալները սոցիալական ցանցերում […] ...
20:41 12.07.2025
Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձՄայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:31 12.07.2025
Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրինԿատարի և Եգիպտոսի միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կմտցնի Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ իսրայելցի բանակցողների կողմից ներկայացված Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ծրագրում, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կկատարի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման քարտեզներում», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Իսրայելը կարող է թարմացված […] ...