16:55 13.06.2023
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխության նպատակն է բարեփոխել ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
«Ներկայումս չի կարգավորվում ըստ գոտիականության եւ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերի սահմանման գործընթացը: Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները»,- տեղեկացրել է փոխնախարարը:
Ըստ նրա` նախագծի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների իրականցման գործընթացը, կբարձրացվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջացող խնդիրների արագ կարգավորման հնարավորությունը, ինչպես նաեւ կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոկայանատեղերի տարբերակված գունանշումը եւ հնարավոր կլինի իրականացնել տարբերակված դրույքաչափերի կիրառման մեխանիզմը` ըստ գոտիականության:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվել է` արդոք նախագծի ընդունմամբ վճարումների չափերի մասով փոփոխություններ լինելո՞ւ են, թե` ոչ:
Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրենքով արդեն սահմանված են առավելագույն վճարումների չափերը, իսկ թե որ դեպքում ինչպիսի վճար պետք է գանձվի, դա կսահմանվի համայնքի ավագանու որոշմամբ` համապատասխան գոտիավորում իրականացվելուց հետո:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը քաղաքացիների հարմարավետության տեսանկյունից կարեւորել է ավտոկայանատեղիներում տարբեր արժույթներով եւ քարտային համակարգերով վճարում կատարելու հնարավորությունը.
«Եթե քաղաքային իշխանությունները վարձակալությամբ տալիս են որեւէ տարածք նման գործունեության համար, պետք է նաեւ չափորոշիչ սահմանեն, թե դա ինչպես պետք է տեղի ունենա»:
Հակոբ Արշակյանն առաջարկել է հարցը քննարկել եւ հասկանալ` արդյո՞ք անհրաժեշտություն կա օրենսդրական կարգավորման:
Գլխադասային` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Կիրակոսյանը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում:
21:22 12.07.2025
Al Arabiya. Ուիթքոֆը դեռևս չի մասնակցել Ղազայի շուրջ բանակցություններինԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը դեռևս չի մասնակցում Կատարի մայրաքաղաքում ընթացող Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններին, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ Ուիթքոֆը պլանավորում է Դոհա ժամանել միայն այն ժամանակ, երբ խորհրդակցությունները հասնեն իրենց եզրափակիչ փուլին։ Հեռուստաալիքը հավելել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այժմ փոփոխություններ է կատարում ՄԱԿ-ի միջոցով անկլավին տրամադրվելիք մարդասիրական օգնության […] ...
21:11 12.07.2025
Իսրայելական ինքնաթիռը հարվածել է լիբանանցի տանը և սպանել կնոջըԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է բնակելի շենքին Լիբանանի հարավում գտնվող Խիյամ շրջանում, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների կենտրոնը։ «Խիյամի շրջանում գտնվող տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի բանակը շաբաթ օրը հայտարարեց, որ Լիբանանի Խիյամ շրջանում […] ...
21:00 12.07.2025
Փաշինյան-Ալիև հանդիպումը, խաղաղության գործընթացը, ԱՄՆ ակտիվությունը. Սուրեն ՍարգսյանԱբու Դաբիում այս շաբաթ տեղի ունեցած Փաշինյան- Ալիև հանդիպումը նոր քննարկումների տեղիք տվեց: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական գնահատեց հանդիպումն ու նշեց, որ Խաղաղության գործընթացի հետագա իրացման լուրջ հիմք է: Այս ընթացքում ակտիվություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ը: Ի՞նչ տեղաշարժերի հնարավորություն է տալիս այս հանդիպումը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:53 12.07.2025
AFP. Թուրքիան ձերբակալել է ամսագրի խմբագրին՝ մարգարեների ծաղրանկարի համարԹուրքական «Լեման» երգիծական ամսագրի գլխավոր խմբագիրը, որը նախկինում հրապարակել էր Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, ձերբակալվել է Ֆրանսիայից Թուրքիա վերադառնալուն պես, հաղորդում է Agence France-Presse-ը։ Հունիսի վերջին Թուրքիայում «Լեմանի» խմբագրության դեմ հետաքննություն էր սկսվել՝ Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը հրապարակելու համար, չորս մարդ ձերբակալվել էր, հրատարակչության գրասենյակի դիմաց բողոքի ցույց էր անցկացվել, անկարգություններ էին սկսվել, իսկ հավատացյալները սոցիալական ցանցերում […] ...
20:41 12.07.2025
Մայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձՄայոր Վիկտոր Այդինյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստանցել է շուրջ 700 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:31 12.07.2025
Al Arabiya․ Դոհայի միջնորդները սպասում են Իսրայելի կողմից Գազայից դուրս գալու նոր ծրագրինԿատարի և Եգիպտոսի միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կմտցնի Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ իսրայելցի բանակցողների կողմից ներկայացված Գազայի հատվածից զորքերի դուրսբերման ծրագրում, հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Միջնորդները սպասում են, որ Իսրայելը փոփոխություններ կկատարի զորքերի Գազայի հատվածից դուրսբերման քարտեզներում», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Իսրայելը կարող է թարմացված […] ...